Միլիոնների չարաշահումներ սոցապծառայությունում

2018թ. նոյեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ սոցիալական ծառայության ոլորտում պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ են բացահայտվել և Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել: Ամենամեծ բացահայտումը վերաբերում էր Սոցիալական ապահովության պետական ծառայությունում օրենսդրության պահանջների խախտմամբ ղեկավարներին տրամադրված ընդհանուր առմամբ 55 միլիոն դրամ պարգևատրումներին: Ընդհանուր առմամբ՝ 65 քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել էր 555 մլն 165 հազար 544 դրամ: Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իր ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների մասին հաշվետվություն է հրապարակել ՀՀ հաշվեքննիչ պալատը: Ծառայությունում պետական բյուջեի միջոցների օգտագործման վերաբերյալ ստուգումներն իրականացվել են անցած տարի: Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ստուգվել է ծառայության 2017թ. գործունեությունը: Ըստ այդմ՝ պարզվել է, որ տարվա ընթացքում եղել են դեպքեր, երբ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ սահմանը հատելու վերաբերյալ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ երկրից 12 ամիս բացակայող կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարվել է 702.6 մլն դրամ, կանխիկ եղանակով՝ 619 մլն, իսկ երկրից 3-9 ամիս բացակայող թոշակառուներին՝ 4 մլրդ դրամ: Չարաշահումների վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են Գլխավոր դատախազություն: ՀՀ-ից բացակայող և կենսաթոշակի վճարման ցուցակներում ընդգրկված շահառուներին ոչ իրավաչափ վճարումների մի շարք գործերով Գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ «Հայփոստ» ընկերությունից պահանջելով վերադարձնել տասնյակ միլիոններ: Աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակի ծրագրային ցուցանիշների շարունակաբար ավելացումը հանգեցրել է նրան, որ 2016թ. առաջացել են ավելի քան 1.2 մլրդ դրամ, իսկ 2017-ին՝ 2.7 մլրդ բյուջետային ազատ միջոցներ: 2018թ. բյուջետային ֆինանսավորման հայտով 20575 աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցողների կրճատումը, որը պետք է բերեր շուրջ 9 մլրդ դրամի խնայողության, իրականում տեղի չի ունեցել, և բացակայում են այդ կրճատման կոնկրետ շահառուների ցանկերը: Տեղի չի ունեցել նաև աշխատանքային ստաժի տևողության կրճատում, որի արդյունքում պետք է խնայվեր շուրջ 3 մլրդ դրամ: «Հայփոստ» ՓԲԸ-ին միջնորդավճար է տրամադրվել վճարված կենսաթոշակի գումարի 1%-ի չափով՝ առանց համապատասխան հաշվարկ-հիմնավորման: Արդյունքում «Հայփոստին» մեկ կենսաթոշակառուի համար մատուցված ծառայությունների դիմաց պետ.բյուջեի միջոցների հաշվին կատարված վճարումները 12.7 անգամ ավելի ծախսատար են եղել (1.5 մլրդ դրամ), քան բանկերի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումները (80.5 մլն դրամ): Հաշվեքննիչ պալատը չարաշահումներ է հայտնաբերել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների հետ կապված: Օրինակ՝ 3891 նպաստառուներ իրենց բնակության հասցեում չեն սպառել կամ չնչին ծավալով են սպառել էլեկտրաէներգիա կամ գազ, այսինքն՝ փոխել են իրենց բնակության վայրը և չեն տեղեկացրել այդ մասին, սակայն ստացել են կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ, ընդհանուր 824.4 մլն դրամ գումարի չափով: Բազմաթիվ են դեպքերը, երբ նպաստներ շարունակել են վճարվել անձանց, որոնք անշարժ գույքի առքուվաճառք են իրականացրել, ձեռք են բերել ավտոմեքենաներ ու մաքսավճարներ մուծել: Ըստ հաշվետվության՝ մայրության նպաստների գծով ՊԵԿ-ին ավել է փոխանցվել գործատուներին սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից փոխհատուցված 280 մլն դրամ: Չարաշահումներ են բացահայտվել սոցիալական նպաստառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի հետ կապված: Օրինակ՝ 5 դեպքերում չնայած հուղարկավորությունը կատարվել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից, սակայն տրամադրվել է նաև թաղման նպաստ՝ 1 մլն դրամ ընդհանուր արժեքով: Ընդ որում՝ այդ 5 դեպքերում էլ նպաստը ստացել է 1 անձ: Պարզվել է, որ 1 անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր կան: Մասնավորապես՝ 60 անձինք ստացել են 448 թաղման նպաստ՝ 89.6 մլն դրամ ընդհանուր գումարով: Խնդիրներ կան նաև նախկին ԽՍՀՄ ավանդատուների ավանդների փոխհատուցման հետ կապված: Հայտնաբերվել են թվով 305 անհամապատասխանություններ՝ վճարված 54 մլն դրամ ծավալով:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am