Վիկտոր Յանուկովիչը դատապարտվել է ազատազրկման
Կիևի դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պետական դավաճանության գործով հեռակա կերպով դատապարտել է 13 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Վճռի հրապարակման ժամանակ դատավորը հայտարարել է, ոչ Յանուկովիչի մեղադրանքը համարում է ապացուցված «պատշաճ և թույլատրելի» ապացույցներով: Վճիռը հայտարարվել է հեռակա կերպով, քանի որ Վիկտոր Յանուկովիչը 2014 թվականից գտնվում է արտերկրում:
