ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Ղրիմի տարածքում ձերբակալել են սահմանը հատել փորձած ուկրաինացու
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ղրիմի տարածքում ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու, որը առանց անձը հաստատող փաստաթղթերի փորձել է հատել երկրի սահմանը, գրում է korrespondent.net-ը: Ուկրաինայի կողմից սահմանը հատել փորձած անձը 27 տարեկան է, նրան ձերբակալել են «Ջանկոյ» սահմանային անցակետի մոտ, երիտասարդի մոտ չի հայտնաբերվել որևէ փաստաթուղթ:
