Բեռլուսկոնին վերադառնում է
Իտալիայի նախկին վարչապետ, «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է մայիսի վերջին մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին,հայտնում է ANSA-ն։ «Ես որոշել եմ մասնակցել եվրոպական ընտրություններին, որպեսզի իմ ձայնը լսելի դարձնեմ Եվրոպայում, որը պետք է փոխվի»,- ասել է Բեռլուսկոնին։ Նա երեք անգամ ղեկավարել է իտալական կառավարությունը՝ առաջին անգամ իշխանության գալով 1994թ․։
