Երեւանի քաղաքապետարանը 455 հազարի շոկոլադ է գնել, 1 մլն դրամի էլ պատիվ է տվել. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ. factor.am

Երեւանի քաղաքապետարանը երկու ամիս առաջ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետից ճոխ գնումներ է կատարել: 2018 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքապետարանի եւ «ՍԱՍ գրուպ»-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը քաղաքապետարանին 820 հազար ՀՀ դրամի սննդամթերք է մատակարարել: Ապրանքի մատակարարման վերջնաժամկետը եղել է դեկտեմբերի 25-ը: Այսպիսով՝ քաղաքապետարանը գնել է ամբողջ 70 կիլոգրամ շոկոլադ՝ կգ-ն 6500 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 455 հազար դրամ: 1300 դրամով գնել է 20 կգ խնձոր, որի ընդհանուր արժեքը կազմել է 26 հազար ՀՀ դրամ: Բանան. 15 կգ՝ 900 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 13 հազար 500 դրամ: Ընկուզեղեն. 17 կգ՝ 9000 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 153 հազար դրամ: Չիր (ծիրանի, բալի, սեւ սալորի, տանձի, խնձորի, դեղձի) ընդհանուր 10 կգ՝ 7800 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 78 հազար դրամ: Սեւ սուրճ. 120 տուփ՝ 600 դրամով, ընդհանուր վճարվել է 72 հազար դրամ: Սեւ թեյ. 15 տուփ՝ 750 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 11 հազար 250 հազար դրամ: Կանաչ թեյ. 15 տուփ՝ 750 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 11 հազար 250 հազար դրամ:   Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին նշյալ ապրանքները ձեռք բերելիս բավականին խստապահանջ է եղել, նախընտրել է ամենալավը: Այս պայմանագրի կնքումից մի քանի օր անց՝ նոյեմբերի 14-ին, Երեւանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Վերջինս 1 մլն դրամի շրջանակներում հյուրասիրությունների ծառայություն է մատուցել: Ծառայությունները մատուցվել են նոյեմբերի 19-ին, այդ օրերին Երեւանում է եղել Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը: Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այդ պատվիրակության այցի նպատակը է եղել աղբի կառավարման ու հանրային տրանսպորտի կազմակերպման ոլորտներում փորձի փոխանակումը: Պայմանագրում հյուրասիրության վայր նշվում է Երեւանի Իսակովի պողոտայի 48 հասցեն: Այս հասցեում գտնվում է «Երեւան Պանդոկ» ռեստորանը: factor.am

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am