ՀՀ կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» այսօրվանից բանակցությունների նոր փուլ են սկսում

Հայաստանի կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» այսօրվանից բանակցությունների նոր փուլ են սկսում: Օրակարգում՝ հունվարի 1-ից սահմանին թանկացած ռուսական գազի թեման է ու դրա ազդեցությունը հայաստանցի սպառողներին գրպանի վրա։ Երկկողմ քննարկումները կարող են ամիսներ տևել՝ «Ազատության» հետ զրույցում կանխատեսել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ Գործադիրի անունից բանակցող Գրիգորյանը նաև նշել է՝ քանի դեռ չկա հստակ որոշում, «Գազպրոմը» չի դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները վերանայելու հարցով։ «Հստակ պայմանավորվածություն կա, որ հարցը պետք է մանրամասն ուսումնասիրվի», – ասել է Մհեր Գրիգորյանը. «Եվ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի սակագինը չբարձրանա»: Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը թանկացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը, դեկտեմբերի 31-ին հայտարարելով՝ 2019-ի 1000 խմ դիմաց այն 150 դոլարից դառնում է 165 դոլար։ Թե ով է կրելու այդ 15 դոլարի տարբերության բեռը, առայժմ անհայտ է, սակայն փոխվարչապետի պաշտոնակատարը կարծում է՝ ամեն ինչ պետք է արվի, որ սպառողի համար սակագինը չբարձրանա։ Այժմ հայաստանցի սպառողները 1000 խորանարդ մետր գազի դիմաց վճարում են 286 դոլար: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ բանակցությունների այս փուլում քննարկվելու են «Գազպրոմ Արմենիայի» աշխատանքների արդյունավետությունն ու ծախսերի կառուցվածքը, ռուսական ընկերությունում կատարվելու են ուսումնասիրություններ։ «Ընկերության ավելի էֆեկտիվ աշխատանքը և ավելորդ ծախսերի կրճատումը բխում է նաև հայկական «Գազպրոմի» շահերից: Ըստ այդմ՝ պատրաստակամություն հայտնվել է նման»,- նշեց փոխվարչապետի պաշտոնակատարը: Երկարատև ուսումնասիրությունների արդյունքում նախատեսում են հետազոտել նաև «Գազպրոմի» կրած վնասների չափը։ «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Հրանտ Թադևոսյանը անցած տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ արդեն երկու տարի ռուսաստանյան մոնոպոլիստ ընկերությունը տարեկան 13,4 միլիարդ դրամի վնասներ է կրում: «Ազատությունը» Գրիգորյանից հետաքրքրվել է՝ փաստորեն չնայած այդ վնասներին և սահմանին գազի գնի բարձրացմանը «Գազպրոմ Արմենիան» պատրա՞ստ է անփոփոխ թողնել գազի սակագինը: Փոխվարչապետի պաշտոնակատարը արձագանքել է․ «Վնասների կառուցվածքն ու վնասների պատճառն էլ պետք է խորը ուսումնասիրվի, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ օպտիմիզացիոն ճիշտ ճանապարհներ կան, որպեսզի վնասներ չգեներացվեն: Կարծում եմ դա հնարավոր է անել, ի վերջո միջին սակագինը բավականին տարբերվում է սահմանի գնից: Ըստ այդ, կարծում եմ, որ մարժայի մեջ տեղավորվելու հնարավորություններ կան»: Եթե գնագոյացման հարցում «Գազպրոմը» խնդիրներ ունենա, հնարավոր է և դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ սակագինը բարձրացնելու համար՝ զարգացման այս սցենարն էլ չի բացառում տնտեսագետ Արտակ Մանուկյանը։ Տնտեսական հարցերով վարչապետի խորհրդականը պնդում է՝ անցանկալի հետևանքները կանխելու համար երկարաժամկետ լուծումներ են պետք․ «Պետք է արձանագրել, որ արդյունավետության բարձրացման ուղիներ «Գազպրոմ Արմենիայում» կան՝ դրանք են կորուստները, այնտեղ բավականաչափ ներդրումների արդյունավետության ուղղություններ կան, գնումների հետ կապված: Այս բոլորը ազդող գործոններ են, որպեսզի կարճաժամկետ հատվածում փոխհատուցեն այդ հնարավոր գազի գնի բարձրացումը սահմանին: Այդուհանդերձ, պետք է փնտրել ավելի ռազմավարական և երկարաժամկետ լուծումներ»: Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանն էլ համոզված է՝ երկրի ներսում գազի գործող սակագները հնարավոր է նվազեցնել 25 տոկոսով, սակայն մինչև դա՝ նա մտավախություն է հայտնում, որ կկրկնվի 2013-ի սցենարն ու սակագինը չբարձրացնելու հաշվին պետությունը պարտքեր կկուտակի։ 2013-ին այդ պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց պետության 20 տոկոս բաժնեմասն ու «Հայռուսգազարդը» դարձավ «Գազպրոմ Արմենիա»։ «Ռիսկերը կարող են նախևառաջ արտահայտվել նրանում, որ գոյացող նոր պարտքը մարելու նպատակով որոշակի ենթակառուցվածքներ կամ գեներացնող օբյեկտներ ևս փոխանցվեն ռուսական կողմին կամ որոշակի քաղաքական զիջումների տեսքով դրանք տեղի ունենան», – մեկնաբանեց Դավթյանը: Փոխվարչապետի պաշտոնակատար Վահե Գրիգորյանը այս մտավախություններին ի պատասխան հայտարարեց՝ բանակցությունները կընթանան այնպես, որ հետագայում երկիրը նման խնդիրների առջև չկանգնի։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am