Նոր սերնդի ՀԴՄ-ները հունվարի 1-ից պարտադիր են դարձել

2019 թվականից բոլոր տնտեսավարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Սա սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով: Նշենք, որ նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման և տեղադրման գործընթացն իրականացվել է փուլերով: Առաջին փուլում նոր ՀԴՄ-ները ձեռք էին բերել խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, այնուհետև միջինները: Այս տարվա հունվարի մեկը վերջնաժամկետ է համարվում, և բոլոր տնտեսվարողները պետք է ունենան այդ ՀԴՄ-ներից: Նախորդ տարեվերջին Պետական եկամուտների կոմիտեն նախազգուշացնող հայտարարություն էր տարածել: Ըստ հայտարարության՝ ՊԵԿ-ը հարկային վարչարարություն չի իրականացնի այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք կներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ: «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմնականում միկրոբիզնեսի ներկայացուցիչները չունեն նոր սերնդի ՀԴՄ-ներ: «Մեր դիտարկումներով՝ միջին բիզնեսի ներկայացուցիչներն արդեն ունեն այդ ՀԴՄ-ները, միկրո բիզնեսի ներկայացուցիչները, հիմնականում առևտրականները չունեն: Իսկ 2019 թվականի հունվարի մեկից արդեն պարտադիր է նոր ՀԴՄ-ների կիրառումը: ՊԵԿ-ը հնարավորություն է տվել, որ կարող են գոնե այդ ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումը տված լինել: Այսինքն՝ պարտադիր չէ այսօր այդ ՀԴՄ-ները տեղադրած լինեն, գոնե դիմումը պետք է տված լինեն: Կարծում եմ՝ դա ՀԴՄ-ների սահմանափակ քանակի հետ է կապված: Ով դիմումը տված լինի, չի տուգանվի: Իսկ եթե ստուգում լինի և հայտնաբերվի, որ դեռևս հին ՀԴՄ-ով են աշխատում, առաջին անգամ լինելու է նախազգուշացում, տուգանքներ չեն լինի: Դա եզրակացնում ենք ՊԵԿ հայտարարության հիման վրա»,- ասաց Սամսոն Գրիգորյանը: Նա նշեց, որ տոնական ու ոչ աշխատանքային օրերին տուգանքների ու ստուգումների մասին ահանզագեր չեն ստացվել տնտեսվարողներից: «Իսկ վաղվանից, երբ աշխատանքային կլինի, կարծում եմ, արդեն ստուգումները կսկսվեն: Ամեն դեպքում, մենք մեր կողմից իրազեկել ենք, որ գոնե տնտեսվարողները դիմումները ներկայացնեն»,- հավելեց նա: Նշենք, որ նոր սերնդի ՀԴՄ-ները նախկինում տնտեսավարողները ձեռք են բերել 160 հազար դրամով: Համացանցում այս օրերին դժգոհություններ էին հնչում այն մասին, որ իրականում այդ ՀԴՄ-ների գինը 60-80 դոլար է, ինչո՞ւ տնտեսվարողներին հնարավորություն չեն տալիս իրենց ճանապարհներով ձեռք բերել այդ սարքերը: Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am