«Գազի նոր գինը ՀՀ իշխանության համար և՛ ձախողում էր, և՛ հաջողություն». Ալեքսանդր Ռար

«ՀՀ իշխանությունների գլխավոր խնդիրը մնում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը»,- այս մասին 168 ժամի  հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության մարտահրավերներին: Նա նշեց, որ ՀՀ նորընտիր իշխանությունների գերխնդիրը երկրի ներսում հայտարարված նպատակների իրագործումն է ժամանակին, քանի որ կա կառավարման փորձի բացակայություն, հանրային բավականին ուռճացված սպասելիքներ, սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Ըստ նրա՝ վերջին ամիսները ցույց տվեցին, որ այդ խնդրի իրագործումն այդքան էլ հեշտ չէ, սակայն իրավիճակն ըստ էության «փրկեց» քաղաքական գործընթացների ակտիվությունը, որոնց միջոցով հնարավոր եղավ երկարաձգել չբավարարվող սպասումները: «Ընտրություններից հետո այլևս այլ իրավիճակ է, քանի որ հասարակությունը, որը փոփոխություն էր ցանկանում և հավատաց, որ դա լինելու է, մինչև վերջ կանգնեց այս գործընթացի թիկունքին: Հակառակի ժամանակն է եկել: Ըստ էության, առաջին քայլը, որը  ՀՀ իշխանությունները փորձեցին հաջողությամբ պսակել, դա Ռուսաստանի հետ բնական գազի գնի շուրջ բանակցություններն էին, որը կարելի է որակել և՛ հաղթանակ, և՛ ձախողում, քանի որ Ռուսաստանի հետ բանակցություններում չհաջողվեց գազի գինը սահմանին պահպանել նույն գնով այն դեպքում, երբ հայտարարվում էր, որ այն պետք է իջնի, սակայն հաջողվեց դուստր կազմակերպության ծախսերի հաշվին չփոխել գազի գինը սպառողների համար, որը ձեռքբերում է, քանի որ շատ էր խոսվում այդ կազմակերպության կողմից սահմանի գնի ուռճացման մասին: Այսինքն` Հայաստանը  ներքին խնդիրը փորձեց մասամբ լուծել, իսկ արտաքինը` ոչ: Բայց իշխանությունները փորձելու են չկորցնել հասարակության վստահությունը»,- ասաց նա: Բացի ներքին խնդիրներից, Ռարի որակմամբ, քիչ չեն խնդիրները նաև արտաքին ոլորտում` Ռուսաստանի հետ հարաբերություններ, ԱՊՀ գոտում անհուսալի հարաբերություններ, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ դեռևս չհստակեցված օրակարգ, և, ամենակարևորը՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններ, որի վերաբերյալ ՀՀ իշխանության մոտեցումը կարող է փոխել ներկայումս ստեղծված հարաբերական հանգիստ իրավիճակը՝ շփման գծում սրելով այն, կամ կարգավորել հակամարտությունը, որը քիչ հավանական սցենար է թվում նաև այսօր: «Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա խնդիրները շատ են, քանի որ, ինչպես երևում է, չի հաջողվել փոխադարձ վստահության վրա կառուցված հարաբերություններ հաստատել: Գուցե պատճառը ՀՀ իշխանությունների ճկունության պակասն է: Բայց սա Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղությունն է, որից շատ բանէ կախված, քանի որ Ռուսաստանը շարունակում է պահպանել իր լծակները տարածաշրջանում: Հասկանալի է նաև այն, որ նոր իշխանությունները ցանկանում են ավելի պակաս զիջումների դիմելով հարաբերվել Ռուսաստանի հետ, ներկայումս դա ոչ մի խնդիր դեռ չի լուծել, խնդիրներն ինչպես կային, այնպես էլ պահպանվել են` ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը, գազի գինը և մի շարք այլ խնդիրներ: Այստեղ անելիքները շատ են գործընկերների հետ հարաբերությունները պահպանելու և նոր էջից շարունակելու համար: ԱՊՀ-ում, ինչպես տեսանք վերջին ամիսներին, Հայաստանն աջակիցներ չունի, ոչ մի հարցում Հայաստանի գործընկերները ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում չաջակցեցին Հայաստանի դիրքորոշմանը, բացահայտվեց, որ թեժ քննարկումներ են եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ, այնինչ այդ պաշտոնը պատկանում էր Հայաստանին, և ըստ էության Հայաստանն այն կորցրեց: ԵՄ-ի հետ հարաբերությունների գլխավոր մարմնավորումը ՀՀ-ԵՄ համաձայնագիրն է, որը բավականին դանդաղ է ներդրվում, այս ուղղությամբ համարյա որևէ նորություն չկա: ԱՄՆ-ի` ևս, թեև կա տեսանելի հետաքրքրություն ԱՄՆ-ի կողմից, որը գուցե առարկայանա առաջիկայում: Եվ գլխավոր խնդիրը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն է, տարեվերջին լսեցինք ուշագրավ հայտարարություններ ադրբեջանական կողմից կարգավորման գործընթացի վերաբերյալ, հայկական կողմից չկա որևէ հստակ պարզաբանում, թե ինչ պայմանավորվածություններ կան կողմերի միջև, որքանով են դրանք լուրջ: ՀՀ իշխանությունները կարևորում են  ներքին օրակարգը, սակայն արտաքինն ավելի կարևոր է, քանի որ առնչվում է անվտանգությանը, և հակամարտության գոտում խաղաղությունը փխրուն է»,- ասաց Ռարը:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Թրամփը դժգոհություն է հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական օբյեկտների վրա հութիների հարձակումներից Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգությունները հիմքեր ունեն Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԱԺ-ում կառավարության անդամները կհանդիպեն արցախցիների հետ Սաղաթելյանն ու Ֆորը տեղեկություններ են փոխանակել կուսակցությունների դիմագրաված մարտահրավերների մասին Երևանում բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Արա՛ Պապիկյան, բանակում նոր զոհ ունենք, էս ի՞նչ եք անում, արա՛․․․ Աշոտ Անդրեասյանը հունից դուրս եկավ (video) Թուրքիան 2,5 տրիլիոնանոց տնտեսությամբ նախաճաշին ծամելու է Հայաստանին․ քաղաքագետ (video) Արա՛, բա լեզուդ ու՞ր էր, արա՛․․․ Ալիևն ու Լուկաշենկոն ի՞նչ էին անում գլխիդ․ Աշոտ Անդրեասյան (video) Բանակում ինքնшսպшնությունների վերաբերյալ իմ խոսքից հետո Փաշինյանն իրար է խառնվել․․․ Ռուզան Ադանալյան (video) Զաքարյան․ Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում «Արամ Սարգսյանի խայտառակությունը․ հայ կնոջը պետք է սպшնե՞ր, ի՞նչ եք ուզում»․ Ռուզան Ադանալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am