2019-ին Հայաստանի առաջնային մարտահրավերը լինելու է տնտեսության մոդեռնիզացիան։ Նման տեսակետ 168 ժամի հետ զրույցում հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը։
«Նոր կառավարությունը ծրագիր է հաստատելու, և սա շատ վճռորոշ մեկնակետ է, այնպես, ինչպես ընտրություններն են։ Ընտրություններով ՀՀ իշխանության ապալեգիտիմության դարաշրջանն ավարտվեց, այժմ այն և՛ համակարգն է չափազանց լեգիտիմացրել, և՛ բավականին մեծ սպասումներ է առաջացրել հասարակության շրջանում։ Այս իմաստով իշխանությունը խոշոր սխալների իրավունք չունի»,- ասաց Ս.Սաֆարյանը։
Ըստ նրա՝ առաջնային է անվտանգության ամրապնդման խնդիրը, և Հայաստանն ուղղակի ստիպված է վերանայել իր և Արցախի անվտանգության ավանդական բոլոր կոնցեպտները, փաստաթղթերը և սկզբունքները. «Երբ մենք դա անենք, կարող ենք արդեն խոսել, որ կարող ենք զարգացման և անվտանգության ֆունկցիան մեր իրականացնել։ Ընդ որում՝ անվտանգություն ի նկատի ունեմ լայն իմաստով՝ արտաքին քաղաքականությունից սկսած՝ մինչև ներքին քաղաքականություն, որոնք մեկը մյուսին պետք է սնուցեն»։
Թե ի՞նչ է սպասվում արտաքին խոշոր գործընկերների հետ հարաբերություններում՝ Իրան, ԱՄՆ, ՌԴ, Ս.Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի համար առանցքային նշանակության երկրները շատ հաճախ միմյանց հետ շատ դաժան հակադրության փուլում են՝ ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Ռուսաստան.
«Մենք ունենք երկու հակառակորդներ, որոնք տարիների ընթացքում գնալով ավելի անկանխատեսելի և անվերահսկելի են դարձել միջազգային մեխանիզմների ու հանրության կողմից, և այս կտրվածքով, իհարկե, խնդիր ունենք այս բոլոր մարտահրավերներին հանգամանորեն անդրադառնալու ու գնահատականներ տալու»։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը