Հասարակական, քաղաքական գործիչ, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը գրել է.
«Մինչ, հակակրանքս զսպելով, այն կապույտ մազերով, ադրբեջանցի ու Ադրբեջանի դրոշ սիրող աղջկան որոշել էի անտեսել ու չնպաստել նրա «հերոսացմանը» (ինչը վստահաբար այս ծրագրված սցենարի մաս է կազմում), ցանցերում հայտնվում են «պրոգրեսիվ երիտասարդներ», ովքեր կոչ են անում «հանգիստ թողնել էդ մարդուն. որտեղ կուզի, ում եւ ինչի հետ կուզի թող նկարվի, մեր ինչ գործն ա»։ Այ այստեղ հանդուրժողականությունս սպառվում է: Սպառվում է այն պարզ պատճառով, որ սա հենց իմ ու մեր գործն է, որովհետեւ սա «ում եւ ինչի հետ» դեպքը չի։ Սա անգամ արդեն մեր շքամուտքեր լցվող կենցաղային աղբը չէ, որ համբերատար սպասեմ ու քաղաքապետին աշխատել սովորելու ժամանակ տամ։ Սա մեր հոգեւոր, բարոյական ու նաեւ ֆիզիկական անվտանգությանը սպառնացող մարտահրավեր է, սա երեւույթ է, որ կեղծ ու վտանգավոր հանդուրժողականության դիմակով, կենսական տարածքներ է գրավում։ Այդ «որտեղն» իմ հայրենիքն է, մեր պետությունը, որ այդ նույն դրոշի ներքո փորձվել է զավթվել։ Այդ նույն դրոշի ներքո կացին է դարձել… Իհարկե, ես ԱԱԾ-ն չեմ, բայց իբրեւ ՀՀ շարքային քաղաքացի իրավունք ունեմ մտահոգվել, բարձրաձայնել, հարցս ուղդել համապատասխան մարմիններին՝ որտեղ են բուծվում այս անհայրենիք «պրոգրեսիվ երիտասարդները», ինչո՞ւ են նրանք այդքան պաշտպանված ու ապահով զգում, ի՞նչ եւ ո՞ւմ պատվերն են կատարում…:
Ի դեպ, բանակում չծառայած, Երեւանու ավագանում հայտնված, հանդուրժողականության կոչ անող պրոգրեսիվ Գրիգոր Երիցյանը որտեղից հասկանա, որ այսօր սահմանին իր տարեկիցները հող են պաշտպանում ու ամեն վայրկյան այդ դրոշի ներքո նշանառուի թիրախն են»։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը