2019-ի ամռան վերջին Ղարաբաղում հնարավոր է խոշորամասշտաբ ռազմական գործողությունների վերականգնումը. փորձագետ

Ամեն ինչ տանում է նրան, որ ավելի շուտ գալիք տարվա գարնանը կամ ամռանը, երբ եղանակային պայմանները թույլ կտան, Բաքուն Լեռնային Ղարաբաղում խոշորամասշտաբ պատերազմ կսկսի: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց ռազամական փորձագետ Վան Համբարձումյանը: Նրա խոսքով՝ այս տարվա ապրիլից Ադրբեջանի Զինված ուժերը ցամաքային զորքերը ԼՂՀ սահմանի մոտ է կենտրոնացրել: «Ամբողջ ժամանակ տեղեկություններ էին ստացվում, որ Ադրբեջանի Զինված ուժերը սահմանի մոտ է կենտրոնացրել ցամաքային ռազմական տեխնիկան՝ սկսած բուքսիրով փողավոր հրետանուց, ինքնագնաց փողավոր հրետանուց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, հետեւակազորի մարտական մեքենաներից, զրահամեքենաներից, ավարտած հիմնական մարտական տանկերով: Կենտրոնացված է ահռելի քանակությամբ ուժ: Այս զորքերը մինչ օրս դիրքերից չեն հեռացվել: Այսինքն՝ դրանք առաջնագծից այդպես էլ չեն վերադարձվել մշտական տեղակայման վայրեր»,- շեշտեց Համբարձումյանը:

Համբարձումյանը նաեւ հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն այն մասին, թե «2019թ․ բեկումնային կդառնա ղարաբաղյան կարգավորման հարցում»։ Նա նաեւ հիշեցրեց, որ նման հայտարարություններ արել է նաեւ այդ հանրապետության արտաքին գործերի նախարարը։ Այս ամենն, ըստ փորձագետի, միայն վկայում են այն մասին, որ Ղարաբաղում 2019թ․ պետք է սպասել բավական լուրջ սրման։ Այն հարցին, թե հնարավոր է արդյոք, ու սրումը սկսվի ձմռանը, ռազմական փորձագետը պատասխանեց, որ դա քիչ հավանական է, քանի որ հնարավոր ռազմական գործողությունների տեղանքը տեղ-տեղ այնքան անպետք է ռազմական տեխնիկայի տեղաշարժի համար, որ հարձակվող բանակի համար լուրջ խնդիրներ կարող է ստեղծել նույնիսկ գարնանը, էլ ուր մնաց ձմռանը։ «Կարծում եմ, որ լուրջ սրումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի ամռան վերջին։ Ձմռանը կռվելը հեշտ չէ։ Ամբողջ տեխնիկան դիզելային վառելիքով է աշխատում։ Վառելիքը ձմռանը առնվազն երկու անգամ պետք է տաքացնել․․․ Ձմռանը կարող են դիվերսիոն-հետախուզական գործողությունների տեսքով ինչ-որ փոքր լարվածություններ լինել, դիպուկահարների խմբերի ակտիվացում եւ այլն»,- ամփոփեց փորձագետը։

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Թրամփը դժգոհություն է հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական օբյեկտների վրա հութիների հարձակումներից Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգությունները հիմքեր ունեն Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԱԺ-ում կառավարության անդամները կհանդիպեն արցախցիների հետ Սաղաթելյանն ու Ֆորը տեղեկություններ են փոխանակել կուսակցությունների դիմագրաված մարտահրավերների մասին Երևանում բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Արա՛ Պապիկյան, բանակում նոր զոհ ունենք, էս ի՞նչ եք անում, արա՛․․․ Աշոտ Անդրեասյանը հունից դուրս եկավ (video) Թուրքիան 2,5 տրիլիոնանոց տնտեսությամբ նախաճաշին ծամելու է Հայաստանին․ քաղաքագետ (video) Արա՛, բա լեզուդ ու՞ր էր, արա՛․․․ Ալիևն ու Լուկաշենկոն ի՞նչ էին անում գլխիդ․ Աշոտ Անդրեասյան (video) Բանակում ինքնшսպшնությունների վերաբերյալ իմ խոսքից հետո Փաշինյանն իրար է խառնվել․․․ Ռուզան Ադանալյան (video) Զաքարյան․ Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում «Արամ Սարգսյանի խայտառակությունը․ հայ կնոջը պետք է սպшնե՞ր, ի՞նչ եք ուզում»․ Ռուզան Ադանալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am