Փաշինյանի պոպուլիզմի դոզան «բիզ է սրել». ժողովրդական հուզումներ են հասունանում

Ներկայացնում ենք հատվածներ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հետ «Ժամանակի» հարցազրույցից: -Հայտարարել եք նոր քա­ղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին: Կա՞ ար­դյոք այդպիսի անհրաժեշ­տություն՝ մանավանդ ընտ­րություններից անմիջապես հետո: -Ցանկացած հետցնցումային հասարակությունում անհրա­ժեշտ է հավասարակշռման և հակակշռման նոր քաղաքա­կան պրոցես, որի իմաստը բևեռացված դիրքերում գտնվող քաղաքական ուժերի դիրքորո­շումների հավասարակշռումն է հասարակության մեջ հասա­րակական, քաղաքական կյանքում հստակություն և կանխատեսելիություն մտցնելու հա­մար՝ թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականության ոլորտում: Ցենտրիզմի գաղափարախո­սությունը բացակայում է քաղաքական համակարգում, դեռևս չենք կարողացել այնպիսի քա­ղաքական համակարգ ձևավորել, որը կբերեր քաղաքական ծրագրերի ու տեսլականների մրցակցության: Ինչ-որ մի կե­տից պետք է սկսել… -Նոր քաղաքական ուժը կոչվելու է ցենտրիստական և պետականակենտրոն գաղափարական քաղաքական ուժ: Կասե՞ք՝ այսօր քանի՞ քաղաքացի է գիտակցում այդպիսի քաղաքական ուժի անհրաժեշտությունը: -Վերջին շրջանում բավակա­նին չարչրկվեց ժողովուրդ բա­ռը, հաճախակի խոսվեց ժողովրդի՝ որպես իշխանության հիմնական կրողի, որպես որո­շում կայացնողի ու իրավիճակ թելադրողի, ժողովրդին բավա­կան մեծ լիազորություն տրվեց: Դա իրականում ժողովրդավա­րություն չէ, ժողովրդավարու­թյունը պահանջում է ժողովրդավարական ինստիտուտների ակտիվ գործունեություն: Ժողո­վուրդը գործում է ընդամենը մեկ անգամ, երբ ընտրություն է կամ հանրաքվե, ամենօրյա կառավարումն իրականացնում է իշխանությունը պետական մարմինների միջոցով:

-Այսպիսով՝ հետընտրական Հայաստանում ներքաղաքական հանդարտություն սպասվո՞ւմ է: -Կարծում եմ՝ ոչ, գիտեք՝ ինչու, որովհետև Փաշինյանի կողմից պոպուլիզմի դոզան, որ տրվել է ժողովրդին, տրվել է մարդկանց, որ այսուհետև նրանք են ամեն ինչ որոշելու, տեսնում ենք, որ օրեցօր բողոքի և դիմադրության օջախներ է առաջացնում, ամեն օր առաջանում են նոր բողոքի խմբեր. Բողոքի ցույցեր, և դա շարունակվելու է: Այն բիզը, որը Փաշինյանը սրեց, 2 ծայր ուներ. պետության, պետականության մասին չենք խոսում, հիմնականում ասում ենք՝ ժողովուրդն Արցախի հարց է որոշելու, կարող է դուռ ջարդել, ինչպես ջարդում էին ռադիոտան դուռը, այսինքն՝ ջարդելու մասին է  խոսքը, և ժողովուրդը փաստացի ամեն ինչի իրավունք ունի, իմ ընկալումով՝ սա հանգեցնելու է նոր ժողովրդական, ներքին հուզումների: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am