Հարկավոր է ազատ արձակել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով, որ «Սասնա ծռեր»-ի ապստամբության մասնակիցներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն ազատ արձակվեն: «Տասնամյակներ շարունակ պետությունը զավթած և սպիտակ ցեղասպանություն իրականացրած հանցավոր համագործակցության անդամ Մանվել Գրիգորյանին երեկ՝ դեկտեմբերի 21-ին, գրավի դիմաց ազատ արձակելը բուռն վրդովմունք է առաջացրել հասարակության, հատկապես՝ Էջմիածնի բնակիչների շրջանում: Ողջունում ենք ի նշան բողոքի փողոց դուրս եկած էջմիածինցիներին ու մյուս բոլոր քաղաքացիներին և մեր զորակցությունն ենք հայտնում նրանց: Միևնույն ժամանակ փաստում ենք, որ նման ինքնաբուխ ձևով ոտքի կանգնելու կարողությունը վկայում է քաղաքացիների ինքնակազմակերպվածության և քաղաքացիական հասարակության կայացման գոհացուցիչ ընթացքի մասին: Բազմիցս հայտարարել ենք և այս առիթով էլ վերահաստատում ենք, որ առանց նախորդ հանցավոր ռեժիմների գործունեության իրավաքաղաքական գնահատականի և դրա հիման վրա համընդգրկուն և ամբողջական անցումային արդարադատության, առանց քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիայի, առանց պետությունը զավթած հանցավոր համագործակցության պարագլուխներին խստագույնս պատժելու և ունեզրկելու հնարավոր չէ երկիրը հանել անդունդից և ապահովել արդարութուն, իրավունքի գերակայություն, տնտեսության զարգացում, բարեկեցություն և պետական ինքնիշխանություն: Դրա փոխարեն՝ առաջացել է աղաղակող անարդարության մի անընդունելի վիճակ, երբ հանցավոր ռեժիմի դեմ ընդվզած քաղաքացիները դեռևս բանտերում են կամ ամբաստանյալի կարգավիճակում են, ռեժիմի ստեղծած իրականության պատճառով բանտերն ընկած հազարավոր մարդկանց համաներումը շրջանցեց, իսկ ռեժիմի պարագլուխները շարունակում են պաշտոններ զբաղեցնել կամ օգտվել իբրև թե օրինական արտոնություններից: Իսկ եթե վերջիններս հետապնդվում են, ապա իրենց կատարածի չնչին մասը կազմող կիսատ-պռատ մեղադրանքներով, որոնցից, մեծ հավանականությամբ, նրանք հետագայում կարող են նաև ազատվել: Հատկապես վրդովեցուցիչ է, որ ռեժիմի ձեռքով զոհաբերված ոստիկանների սպանության մեղադրանքով շարունակում են բանտում մնալ «Սասնա ծռերի» ապստամբության մասնակիցներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, մինչդեռ ռեժիմի ջարդարարներից Վալերի Օսիպյանը ոչ միայն հեղափոխական Հայաստանի Ոստիկանապետն է, այլև պետք է իր նմանների հետ միասին որոշի ապստամբներին համաներելու հարցը: Ժամանակն է վերջ դնելու ազգի արժանապատվությունը վիրավորող և նրա անվտանգությունն ու պետության ապագան իրական սպառնալիքի տակ դնող այս անարդարությանը: Սկզբի համար՝ արդարության ճգնաժամը վերջին կետին չհասցնելու նպատակով, հարկավոր է ազատ արձակել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, հայտարարել իսկապես լայն համաներում և ձեռնամուխ լինել համընդգրկուն և ամբողջական Անցումային արդարադատության»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Իրանի վրա ցանկացած հարձակում բումերանգի էֆեկտ կունենա. Վելայաթի ՔՊ-ականները պատժվելու՞ են, երբ գաք իշխանության․ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը (video) «Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի վախն են բռնում «Իրավունք». Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացել Թրամփ. ԱՄՆ-ն արդեն «լիովին հաղթել է» պատերազմը Իրանի հետ Մենք չենք կարող ընդունել մեղադրանքները, թե Իրանին օգնում ենք հետախուզական տվյալներով. Լավրով Քոչարյանի ամենակարևոր մեսիջը ուշադիր լսեք. Արդարադատության գեներալ-մայոր (video) Իսրայելը հայտնել է վերջին 24 ժամում Իրանի արևմուտքում տեղակայված թիրախների վրա 20-ից ավելի ավիահարվածների մասին Թուրքիան գերմանացի զբոսաշրջիկների ամենապահանջված ուղղությունն է Ադրբեջանը դադարեցրել է մասնակցությունը ՄԻԵԴ-ի որոշումների կատարման գործընթացում Այս պատերազմն այլևս զգալի չափով վերածվել է նաև Հորմուզի նեղուցի համար պատերազմի. իրանագետ Ոչ ոք չի կարող Իրանին և իրանցիներին վերջնագիր ներկայացնել. Իրանի խորհրդարանի խոսնակ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմը մեր պատերազմը չէ․ Թրամփ ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել. «Հրապարակ» Գիշերվա նախարար․ ինչու է Արսեն Թորոսյանը մնում Փաշինյանի ամենավստահելի կադրերից. «Ժողովուրդ» Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ» 53.5 մլն դրամ պարտավորություն, $56.6 հազար բաժնետոմս․ ինչ է հայտարարագրել կոմիտեի նախագահի տեղակալը 397 մլն դրամ ներդրումով ստեղծվելու է ընդամենը 2 նոր աշխատատեղ «ՖՈՒԴ ԴԵՊՈ»-ի «չզեկուցվող շահը» Իրավապահները նպատակ ունեն ընտրություններից առաջ թաղային հեղինակությունների աչքը վախեցնել. «Հրապարակ» Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am