«Աշխատակիցները պետք է գործադուլ անեն այդ կառույցները գլխավորած նախարարների տների դիմաց». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մշակույթի, Սփյուռքի ու օպտիմալացվող այլ նախարարությունների աշխատակցներն իրականում պետք է գործադուլ ու բողոքի ցույցեր անեն այդ կառույցները գլխավորած բոլոր նախարարների տների դեմ, որոնք իրենց ոչ կոմպետենտությամբ բարեհաջող ցույց տվեցին, որ նման կառույցներ պետք չեն: Իրականում, աշխատակիցների առնվազն մի հատվածն իրենց գործին նվիրված ու տիրապետող են եղել: Այդ մարդիկ մեղք չունեն, որ իրենց վերևից հանձնարարություն տվող չի եղել: Հայաստանում բոլոր նշանակվող ղեկավարերին թվացել է, թե եթե իրենք նստեն աթոռին ու «լավ թիմ հավաքեն, լավ պրոֆեսիոնալ խորհրդականներ ու տեղակալներ հավաքեն», համակարգը աշխատելու է: Բայց չեն հասկացել, թե այդ ինչ մոտիվացիա պետք է իրենցից արժանավոր գերպրոֆեսիոնալներին դրդի, որ նրանք էլ կայացնեն-կայացնեն իրենցից վերև գտնվող ոչ կոմպետենտին, ում արժանիքներով, փորձով իրենցից պակաս են համարում: Այս մասին դեռ ամռանն էի գրառում արել, որ ինստիտուտները չեն աշխատելու, թեպետ սա ամենևին նոր պրոբլեմ չէ, այն առկա է եղել նաև նախկին իշխանությունների օրոք: Կրկնեմ իմ այդ գրառման բովանդակությունը. պետական համակարգերի զգալի մասում մի զգալի հատված ԽԾԲ-ով տեղավորված մարդիկ են /լավ ընկերոջ աղջիկ ու տղա, հարս ու կնիկ/, որոնք ինչ-որ մասնագիտություններով դիպլոմներ են ստացել կամ ձեռք բերել, հետո կամ ԽԾԲ-ով կամ ընտրություններում իշխանությանը ծառայելով աշխատանք էին ստացել: Այդ մարդիկ տարիների ընթացքում լավագույն դեպքում սովորել են գերատեսչական գրագրություն, նամակներ գրել, որ նամակը որտեղից որտեղ պետք է տարվի ու նման բան: Մի փոքր հատվածը, ինչպես բոլոր հիմնարկներում է, ու դա էլ Սովետից է գալիս, տան Սիմոնն է: Գործի կարևոր, պրոֆեսիոնալ մասն այս շերտն է անում ու այընտրանք չունենալով հարմարվում իրեն պարտադրվող բոլոր ղեկավարներին, գլուխ կախը կատարում սև, բայց պատվաբեր գործը: Բայց սա այն խավն է, որը ամենալավն է հասկանում, թե արդյոք վերևի մակարդակում նշանակվողն իրենից արժանավոր է, ով առաջ է գնում, իսկ իրենք ոչ. կարիերային երազանքի լավագույն մակարդակը նրանց համար փոխնախարարն է, վարչության պետը, այն էլ հարց է՝ արդյոք կտրվի դա իրենց: Արդյունքում, պարադոքսալ ու պետության համար ոչ արդյունավետ վիճակ է ձևավորվում. անփորձ, ոչ կոմպետենտ նորանշանակ ղեկավարը, եթե անգամ ցանկանում է լավագույն թիմ հավաքագրել, միևնույն է, թեʹ համակարգում, թեʹ դրանից դուրս ոչ մի գերպրոֆեսիոնալ նրան չի աջակցում ամբողջությամբ, կամ այնքան, որքան պետք է: Համակարգի ստորին հատվածների պրոֆեսիոնալներնն էլ նույնը՝ վերադասին անարժան են համարում, և եթե բավական խորամանկ հնարքով չեն տապալում կամ խայտառակում նրան, չեն էլ օգնում: Դե ԽԾԲ-ով ընդունված անմրցունակների պոտենցիալի մասին էլ չասեմ. նրանք երբեք բարձր թռիչքի համար չեն: Ու այս վիճակն է Հայաստանի բոլոր կառավարման համակարգերում: Եվ եթե, օրինակ, այդ համակարգերից մեկում՝ Երևանի քաղաքապատերանում, օրինակ, մտածում են, թե այդպիսի կադրերին լեզուներ սովորացնելով, մասնագիտական վերապատրաստման միջոցով նրանցից որակ են ստանալու, ապա կրկին հիասթափեցնեմ՝ չի ստացվելու: Այդ մարդկանց պոտենցիալն ի սկզբանե եղել է սահմանափակ, նրանց մրցունակությունը պայմանավորված է եղել նրանով, թե ինչիպիսի ծառայություն են մատուցել տարբեր շրջանների իշխանություններին, կամ ում թիմում են եղել... Նրանք հակառակը, տարիների ընթացքում չունենալով պրոֆեսիոնալ աճ, արմունկներով հրել ու դուրս են մղել պրոֆեսիոնալներին, քանի որ իրենց մասնագիտական կարողությունները երբեք չեն բավարարել մրցակցությունում ազնիվ եղանակներով ու արժանիքներով հաղթելու համար: Հետևաբար գործել են բանսարկությամբ, արմունկներով, ուտքի տակ փորելով: Այս խավը, իսկապես պետք է լքի համակարգը: Այնպես, որ պետական կառավարման ու տեղական կառավարման համակարգերի օպտիմալացումը, կառավարման արդյունավետության բարձրացումը նոր չէ, որ համայական է Հայաստանում, ու դա անելիս նախ պետք է հասկանալ, թե ինչ վիճակ է տիրում բոլոր մակարդակներում, որ քաղաքականության մշակման ու որոշումների ընդունման որ մակարդակում ինչ պորբլեմ կա, նախ դրա համար հայեցակարգ մշակել, նոր հետո անցնել գործի: Այլապես այս ամենից միայն շահել են միայն մարդիկ, որ իրենց CV-ներում կարող են գրել, թե զբաղեցրել են այս կամ այն բարձր պաշտոնը: Մինչդեռ դրանից ոʹչ պետական կառավարումը, ոʹչ տվյալ ոլորտը չեն շահել: Որովհետև, կրկնելու եմ, անիմաստ է մեքենան վառելիք լիցաքավորել, ու չիմանալ, թե որ Ա կետից ու ինչպես ես Բ կետ հասնելու: Քաղաքականությունն ինքն էլ մեքենա է, որին ծրագիր է պետք տալ: Եթե այդ ծրագիրը տվողը չկա, վերջում ավտոմեքենան դառնում է ընտանիքիի վրա ավելորդ հոգս, ու ստիպված ես դրանից ազատվել... Բայց դա ամենևին չի նշանակում, թե մեքենան պետք չէր...»:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am