«Թշնամության հասնող խարդավանքով, ղզիկ մուտիլովկով ինձ հեռացրին իմ կյանքի գործից, իմ առաքելությունից, իմ տեղում նշանակելով ՊՆ-ից մի բենզինագողի». Նիկոլայ Գրիգորյան

Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավատեսական խոհեր հին ու նորի, թաց ու չորի արանքից (Ի տեղի CV-ի) Իմ շատ սիրելի ընկերներ, բարեկամներ ու հարազատներ՝ հայրենակիցներ, շնորհակալ եմ Ձեր՝ ձեզնից յուրաքանչյուրի, շնորհավորանք-բարեմաղթանքի համար: Ձեր կարճ ու ընդարձակ, հարգալից ու սիրառատ շնորհավորանքներով ինձ կրկին վերադարձրեցիք հանրային դաշտ, որն ընդամենը 15 օր ընդմիջումով լքել էի անցած տարվա մայիսից: Ամբողջ ծառայությունս (մոտ 40 տարի, թղթակցից մինչև մեկնաբան, խմբագիր ու տնօրեն, լեյտենանտից մինչև գեներալ-մայոր), եղել էլ հանրության աչքի առաջ, հավատամքս՝ սպայի պատիվ ու արժանապատվություն, նվիրում ու պրոֆեսիոնալիզմ: Հիմնադրել եմ հեռուստաընկերություններ, շաբաթաթերթեր, գրել գրքեր, վարել հաղորդաշարեր, Կայացրել եմ ՆԳՆ, ԱԻՎ-ԱԻՆ լրատվական ծառայությունները, մասնակցել ՊՆ-ի Զինուժի ձևավորմանը՝ հարևնման 02-ին, դասավանդել եմ Երևանի պետական ու մանկավարժական համալսարաններում՝ լրատվությունն ու հանրային կապերն արտակարգ իրավիճակներում իմ մշակած առարկան: Վերջին 20 տարին ամբողջությամբ նվիրել եմ մեր երկրում ԱԻ համակարգի ձևավորմանն ու զարգացմանը, բնակչության ու կառավարման մարմինների իրազեկմանն ու պատրաստվածության բարձրացմանը, համակարգ գալով պատրաստի հեռուստահաղորդաշարով՝ Արտակարգ ալիքով, հետո՝ կայք, շաբաթաթերթ, ուսումնական կենտրոն: Սեփական ու համաշխարհային փորձի համադրումով և ստեղծարար ու ինքնատիպ լուծումներով, միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոնով ու արտակարգ ցանցով, ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման ծրագրերով Հայաստանը որպես լավագույն փորձ եմ ներկայացրել Եվրամիության ու Եվրախորհրդի աղետների ռիսկի նվազեցման պլատֆորմում, որից հետո Երևանում 4 խոշոր միջազգային համաժողով կազմակերպվեց՝ Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար խորագրով: Հայաստանն այս ոլորտում առաջնորդող ճանաչվեց ամբողջ աշխարհում: Մնում էր ձևավորել միջազգային աշխատանքային խումբը: Եվ երբ արդեն ավարտուն տեսքի պիտի բերեի տասնյակ տարիների իմ աշխատանքն ու ամփոփ ներկայացնեի մեր երկրի դիմակայունության ազգային ծրագիրը, չարությամբ, խաբեությամբ, թշնամության հասնող խարդավանքով, ղզիկ մուտիլովկով, ինձ հեռացրին իմ կյանքի գործից, իմ առաքելությունից, իմ տեղում նշանակելով ՊՆ-ից մի բենզինագողի (նրանց մի մասը հեռացվել է, մյուսներով ԱԱԾ քննիչներն են զբաղվում, մի քանիսն էլ իմ բացակայությամբ ինքնահաստատվում են՝ սպասարկելով նեղ թայֆայական շահեր): Այդ և իմ հետագա ոդիսականը նկարագրելն ավելի շատ Շեքսպիրի գրչին է վայել, բայց օգտվելով առիթից, կուզենայի վերահաստատել, որ պատրաստ եմ շարունակել ծառայությունս Հայաստանի Հանրապետությանը՝ իմ գիտելիքն ու փորձը ներդնելով երկրի անվտանգության ու դիմակայունության համակարգերի զարգացման ուղղությամբ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել այս ընթացքում և հիմա էլ իրենց շնորհավորանքներով ու ջերմ խոսքերով ևս մեկ անգամ նպաստեցին հանրային կյանք իմ վերադարձին»։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը Հանրությունը պատրաստ է տեր կանգնել երկրին և մերժում է պարտադրված կապիտուլյացիան․ Գևորգ Գևորգյան Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը Ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am