Էմանուել Մակրոնի վարկանիշն անկում է արձանագրել
«Դեղին անթև բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաների ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը շարունակում է անկում արձանագրել: The Guardian-ի հաղորդմամբ`Ifop կազմակերպությունն հարցում է անցկացրել, ըստ որի Մակրոնի վարած քաղաքականությանն աջակցում է ֆրանսիացիների 23%-ը, ինչը 2%-ով պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից: Մինչդեռ նախագահից դժգոհ քաղաքացիների թիվն ավելացել է 6%-ով՝ հասնելով 45%-ի: Ըստ ոլորտի վերլուծաբանների՝ Մակրոնը ստիպված կլինի փոխել իր կառավարման ձևը ճգնաժամն ավելի չխորացնելու համար:
