Ով է Ստրասբուրգի հրաձգին սպանել
Շերիֆ Շեքաթը, որին կասկածում են դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների վրա զինված հարձակման մեջ, որի ընթացքում զոհվել է երեք եւ տուժել 13 մարդ, դեկտեմբերի 13-ի երեկոյան սպանվել է Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Քրիստոֆ Կաստաները, տեղեկացնում է BBC-ին: Ինչպես նշում են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները, 29-ամյա Շեքաթը գնդակահարվել է ոստիկանական գործողության ընթացքում, որն սկսվել էր տեղական ժամանակով երեկոյան ժամը մոտավորապես իննին:
