ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը երեկ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ինքն ու ՀՀ-ից դուրս բնակվող գործարար ու բարերար իր ընկերը պատրաստ են 6 մլն դոլար փոխանցել պետությանը: Tert.am-ը Հատուկ քննչական ծառայությունից պարզաբանում խնդրեց նշված գումարի փոխանցման վերաբերյալ, թե արդյոք հանվել է Վաչագան Ղազարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների արգելքը, ինչպես է պարտավորվում իր ընկերոջ հետ 6 մլն դոլար փոխանցել, ՀՔԾ-ի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասաց, որ կալանքը չի հանվել: «Վաչագան Ղազարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դրված է կալանք, և ինչպես այդ գումարի, այնպես էլ արգելանքի տակ գտնվող նրան պատկանող մոտ մեկ տասնյակ անշարժ գույքերի հետ կապված հարցերը կքննարկվեն և կլուծվեն քրեական դատավարության ընթացակարգերով»,- ասաց Օհանջանյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից