Արդեն 2 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սարավանի ոլորաններում Վայքի ճանշինը ոչ մի միջոցներ չի ձեռնարկել ճանապարհը մերկասառույցից ու ձյունից մաքրելու ուղղությամբ։ Այս պահին միայն ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողներն են, որ վարորդներին մեծ դժվարությամբ օգնություն են ցուցաբերում։ Ճանապարհի մերկասառույցի պատճառով մեծ թվով բեռնատար և փոքր ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել, և խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։ Տեղում են 6-րդ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանը, 1-ին դասակի հրամանատար Կարեն Օհանյանը, ովքեր իրենց հիմնական գործը թողած՝ ավտոմեքենաներ է, որ բրթելով մի կերպ դուրս են բերում խցանումներից։ Վարորդներն «ամենավերջին խոսքերն են շռայլում» կապի և տրանսպորտի նախարարության, «Հայավտոճան»-ի և Վայքի ճանշինի աշխատակիցների հասցեին՝ ասելով. «Հետո էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել»։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից