Լուսինե Հարոյանի ընտրատեղամասում «ԱզգԱԿ»-ն ստացել է 4 ձայն, «ՕԵԿ»-ն Արթուր Բաղդասարյանի տեղամասում` 6 քվե

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 11 քաղաքական ուժերի առաջին համարների սեփական ընտրատեղամասերում ամենաշատ քվեն ստացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանիգլխավորած քաղաքական ուժը, ամենաքիչը` «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համար Լուսինե Հարոյանինը: «Արմենպրես»-ն առանձնացրել է իրենց իսկ ընտրատեղամասերում ցուցակների առաջին համարների ստացած քվեները:

  1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն- Վիգեն Սարգսյան
ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարանում հայտնվելու համար նվազագույն շեմը չհաղթահարած Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է մայրաքաղաքի 9/47 ընտրական տեղամասում: Այս ընտրատեղամասում Հանրապետական կուսակցությունը ստացել է 119 ձայն կամ ընտրություններին մասնակցած 881 քաղաքացիների 13.5% վստահության քվեն:
  1. «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն– Սուրեն Սահակյան
Ընտրությունների նախնական արդյունքներով 8533 ձայն ստացած «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի կուսակցությունն իր 6/17 ընտրատեղամասում ստացել է 7 ձայն կամ ընտրությանը մասնակցած 816 անձանց 0.85% քվեն, սակայն նշենք, որ Սուրեն Սահակյանի բնակության հասցեն Տավուշի մարզի Կողբ համայնքն է, իսկ Սահակյանն իր իրավունքից օգտվելով քվեարկել է մայրաքաղաքում գտնվող ընտրատեղամասում:
  1. Հայ հեղափոխական դաշնակցություն– Արմեն Ռուստամյան
Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով 5-րդ հորիզոնականում հայտնված Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը քվեարկել է Երևանի 3/23 ընտրատեղամասում: Այստեղ նրա գլխավորած ցուցակին իր ձայնը տվել է ընտրության մասնակցած 990 քաղաքացիներից 25-ը կամ 2.52%-ը:
  1. «Իմ քայլը» դաշինք– Նիկոլ Փաշինյան
ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով 70.44% վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար, ՀՀ վարչապետ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է 8/16 ընտրական տեղամասում: Այստեղ նրա գլխավորած քաղաքական ուժին իր կողմ ձայնն են տվել ընտրությանը մասնակցած 894 քաղաքացիներից 655-ը կամ 73.26%-ը: Այս ցուցանիշն ամենաբարձրն է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 11 քաղաքական ուժերի առաջին համարների սեփական ընտրատեղամասերում իրենց գլխավորած ուժերի գրանցված արդյունքներում:
  1. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն– Էդմոն Մարուքյան
Ընտրությունների նախնական արդյունքներով 3-րդ հորիզոնականով խորհրդարան անցած ուժը գլխավորող Էդմոն Մարուքյանը քվեարկել է մայրաքաղաքի 1/20 ընտրատեղամասում: Այստեղ Մարուքյանի կուսակցությանն ընտրել է 1110 քաղաքացիներից 120-ը կամ 10.81%-ը, սակայն նշենք, որ Էդմոն Մարուքյանի գրանցման հասցեն տարբեր է, և կուսակցության ղեկավարը 1/20 ընտրատեղամասում քվեարկել է օգտվելով իր իրավունքից:
  1. «Քրիստոնեա–ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- Լևոն Շիրինյան
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանը քվեարկել է 2/46 ընտրատեղամասում: Այստեղ իր ղեկավարած քաղաքական ուժը ստացել է 19 ձայն կամ քվեարկությանը մասնակցած 864 քաղաքացիներից 2.19%-ի վստահության քվեն:
  1. «Ազգային առաջընթաց» կուսակցություն– Լուսինե Հարոյան
ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով  4122 ձայն ստացած «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համար Լուսինե Հարոյանն իր 9/36 ընտրական տեղամասում ստացել է 4 ձայն կամ ընտրությանը մասնակցած 950 անձանցից 0.004%-ի վստահության քվեն: Ուշագրավ է, որ Լուսինե Հարոյանի հետ նույն ընտրատեղամասում ընտրելու իրավունք են ունեցել նաև թեկնածուի հետ նույն հասցեում բնակվող ևս 2 քաղաքացի:
  1. «Մենք» դաշինք– Արամ Սարգսյան
ԱԺ արտահերթ ընտրություններում «Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է 13/31 ընտրատեղամասում, որտեղ ընտրությանը մասնակցած 1013 քաղաքացիներից իր ուժին քվեարկել են 111-ը: «Մենք»-ն այդ ընտրատեղամասում ստացել է 10.95% կողմ քվե:
  1. «Օրինաց երկիր» կուսակցություն– Արթուր Բաղդասարյան
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ և նախընտրական ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանի 9/49 ընտրատեղամասում ՕԵԿ-ը ստացել է ընտրությանը մասնակցած 643 քաղաքացիներից 6-ի վստահության քվեն կամ 0.93%-ը: Ուշագրավ է, որ այս ընտրատեղամասում Արթուր Բաղդասարյանի հետ քվեարկելու իրավունք են ունեցել նաև իր հետ նույն հասցեում գրանցված ևս 4 անձ:
  1. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն– Վարուժան Ավետիսյան
ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով ընտրողների 22868 քվեն ստացած «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը քվեարկել է 10/49 ընտրատեղամասում: Այստեղ «Սասնա ծռեր»-ը ստացել են 36 ձայն կամ ընտրությանը մասնակցած 878 քաղաքացիների 4.1% վստահության քվեն:
  1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն– Գագիկ Ծառուկյան
Ընտրությունների նախնական արդյունքներով երկրորդ հորիզոնականում գտնվող քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանը քվեարկել է Առինջի 29/29 ընտրատեղամասում: ԲՀԿ-ն այստեղ ստացել է 1014 մասնակիցներից 664-ի կամ 65.48% վստահության քվեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջևընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատականկուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533  ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա–ժողովրդականվերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկականկուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն: Նորայր Շողիկյան

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am