8-րդ դասարանի տղաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել. նրանցից մեկը հիվանդանոցում է

Օրերս լուրջ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցում։ 168.am-ի տեղեկություններով՝ 8-րդ դասարանի տղաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, նրանցից մեկը հրել, ապա հարվածել է դասարանցու փորին, որի արդյունքում վերջինիս փայծաղը պայթել է։ Տուժող երեխան՝ Գևորգ Հակոբյանը, այժմ «Մուրացան» հիվանդանոցում է։ Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց տեղեկությունը՝ հաղորդելով, որ երեխայի վիճակը դրական է, նրան արդեն տեղափոխել են պալատ: «Հիմա հարցը քննվում է ոստիկանությունում, թող ավարտվի, որպեսզի կարողանանք պատասխանել հարցերին, պարզ, հստակ տեղեկություն տանք»,- ասաց Ժասմենա Արիստակեսյանը: Կապ հաստատեցինք նաև նրանց դասղեկ տիկին Վարդումյանի հետ. «Ինքը հիմա հիվանդանոցում է, բայց քանի որ հետաքննվում է գործը, ես ոչինչ չեմ կարող ձեզ ասել»,- պատասխանեց նա ու արագ անջատեց հեռախոսը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեխային արհեստական շնչառության ապարատ է միացված եղել, սակայն նա արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ։ Նա դեռևս չի կարողանում ինքնուրույն սնվել։

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը․ Փաշինյանը մանրամասնում է (video) Արմավիրի մարզում դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են 150 հնդկահավերն ու 30 բադերը Փաշինյանի խայտառակ արձագանքը՝ Զվարթնոցից՝ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին (video) Փաշինյանի անկումը ժամերի հարց է․․․ ինչու՞ էր երեկ նա ԱԺ-ում իրեն կորցրել․ Սուրենյանց (video) Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Ինչպե՞ս եք ջախջախելու, ֆիզիկական ոչնչացում է լինելո՞ւ. Հարց` Փաշինյանին (video) Հրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում #ՀԻՄԱ․ «Նիկոլին երկու ելք է մնացել․ երեկ նա հիստերիկացել էր, որովհետև․․․»․ Ռոբերտ Մարգարյան (video) Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ե՞րբ եք գնալու Պուտինի մոտ․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրnhների պայմաններում. Հեգսեթ Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս․ Արա Այվազյան Փաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am