Թուրքիայի Մեջլիսում վիճաբանություն է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և ընդդիմադիր «Լավ» կուսակցության ներկայացուցիչների միջև: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Վիճաբանությանը մասնակցել են նաև ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական և Ժողովրդահանրապետական կուսակցությունների մի քանի ներկայացուցիչներ:
Վիճաբանության պատճառը եղել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Մեհմեդ Մուշի ընդդիմությանն ուղղված մեղադրանքը: Մուշը ընդդիմադիրներին մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) oժանդակելու մեջ:
Մուշը մեղադրանքները, մասնավորապես, ուղղել է «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեներին և Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Վիճաբանության ժամանակ կողմերը քաշքշել են միմյանց, և Մեջլիսի նախագահը ստիպված է եղել դադարեցնել նիստը:
Վիճաբանությունը շարունակվել է նաև ժամեր անց վերսկսված նիստի ժամանակ:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից