Եկել է մամոնտի միսը բաժանելու ժամանակը

« Հայոց աշխարհը» գրում է.« Կապիկը մարդ դարձավ բնավ ոչ այն ժամանակ, երբ մահակը ձեռքին վազեց մամոնտի հետեւից։ Այլ այնժամ մարդ դարձավ կապիկը, երբ մամոնտի միսը սկսեցին կիսել, ու ցեղի անհրաժեշտ մարդկանց բաժին ընկան լավագույն պատառները։ Այդպես էլ առաջ գնաց էվոլյուցիան, սրընթաց մեկնարկեց առաջադիմությունը։ Իսկ մենք հո դեմ չե՞նք առաջընթացին ու էվոլյուցիային, այնպես չէ՞։ Ընտրություններն ավարտվեցին «Իմ քայլի» հաղթանակով, եւ իշխանական ճամբարում եկել է մամոնտի միսը բաժանելու ժամանակը։ Այսինքն՝ պաշտոնների բաժանման։ Բնականաբար ցեղի անհրաժեշտ մարդկանց բաժին կընկնեն լավագույն պատառները, բայց չգիտես ինչու մեծապես կասկածում ենք հետագա էվոլյուցիայի եւ առաջընթացի վերաբերյալ։ ...Եթե նա արդեն մուտք է գործում պալատ, տրվում է ամեն տեսակի մարմնական հաճույքների, իսկ հպատակների համար բազմապիսի հոգսեր հորինում՝ ոչ մեկին չվստահելով, բոլորին վերածելով թշնամիների եւ ընդունելով որպես թշնամի։ Բոլորին դարձնում է աղքատներ եւ բոլորին ստիպում տառապել ու վշտանալ։ «Որպեսզի որեւէ մեկը ճոխությանը տրվելով,- ասում է նա,- պարապ չմնա, իսկ պարապ մնալով՝ չզբաղվի դատարկ բաներով, դատարկ բաներով զբաղվելով էլ՝ չմտադրվի հեղաշրջում անել»։ Օրենքները նա ե՛ւ փոխում, ե՛ւ վերափոխում է կա՛մ հոգու շահամոլությունից, կա՛մ ինքնակամությունից դրդված. ի նպաստ ընդհանրապես որեւէ կրքի։ Հանուն պետության զորք նա ո՛չ կարողանում է պահել, ո՛չ էլ հավաքագրել։ Շրջապատելով իրեն պահազորով, թիկնապահներով, հենց նրանց է մատակարարում ու կերակրում, փայփայելով նրանց բոլորին ի վնաս պետության եւ ազատելով նրանց ամեն տեսակի սանձերից, որպեսզի կարողանան սպանել, նվաստացնել, ավերել։ Միայն թե վատ բան չմտածեք։ Սա գրել ենք բնավ ոչ մենք եւ ոչ վարչապետի պաշտոնակատարի մասին։ Սա գրել է գրեթե հազար տարի առաջ բյուզանդացի աստվածաբանը, էթիկայի մասնագետը։ Իսկ մեր կողմից եւ արդեն պաշտոնակատարի մասին կասենք հետեւյալը. մեծ դասամիջոցն ավարտվեց։ Ժամանակն է մտնել դասարան։ Եվ ապացուցել, որ կառավարությունը գոնե ինչ-որ բանի ընդունակ է, բացի պոպուլիստական խոստումներից։ Այժմ խորհրդարանում չկա «սեւ ուժերի» թեկուզ մեկ ներկայացուցիչ, որը կխանգարի ձեր հանճարեղ ծրագրերի իրականացմանը, բացարձակ իշխանությունը երկրում պատկանում է ձեզ, այնպես որ՝ ի գո՛րծ, աղավնյակներս։ Մանավանդ որ ժողովուրդը, դատելով քվեարկության արդյունքներից, արդեն իսպառ մոռացել է երդումները, որ դուք տալիս էիք ութ ամիս առաջ։ Եվ եթե հանկարծ դրանք կրկին հնչեցվեն՝ առանց նշելու սկզբնաղբյուրը, ապա կարող են մեղադրել հակապետական գործունեության մեջ։ 1951 թվականին ամերիկյան մի թերթ անցկացրեց մի հետաքրքիր գիտափորձ։ Պարբերականի աշխատակիցները «կազմեցին» հանրագիր եւ դիմեցին փողոցում անցորդներին՝ ստորագրելու խնդրանքով։ Հանրագիրն ասում էր. «Եթե պետական կառավարման որեւէ ձեւ վնասակար է դառնում ժողովրդի նպատակների իրականացման համար, ապա ժողովուրդը իրավունք ունի փոփոխել կամ վերացնել այդ ձեւը, ստեղծել նոր կառավարություն՝ կառուցելով դա այնպիսի սկզբունքների վրա եւ կազմակերպելով նրա իշխանությունը այնպիսի ձեւով, որոնք իրեն առավել հարմար են թվում իր անվտանգությունն ու երջանկությունը ապահովելու համար»։ 112 մարդուց 111-ը հրաժարվեց ստորագրել հանրագիրը՝ համարելով այն «կարմիր», վնասակար, պետական հիմքերը սասանող։ Իրականում այն մեջբերում էր Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրից։ Ինչեւէ, վախենանք, որ այսուհետ էլ կառավարությունը չի կարողանա առաջարկել հպարտ քաղաքացիներին ոչ մի բան, բացի մանիպուլյացիաներից եւ պոպուլիստական խոստումներից, որոնք երբեք չեն կատարվում։ Սրանք ապրում են Օվիդիոսի սկզբունքով, որն ուսուցանում էր. «Մի՛ ափսոսա խոստումներ բաժանել, քանզի դրանք ոչինչ չարժեն»։ Իսկ հետո կարելի կլինի ցինիկաբար հայտարարել, թե բոլոր խոստումները կատարված են 100 տոկոսով։ Եվ շատերը կրկին կհավատան, թե՝ այո, իսկապես կատարված են։ Դրանք զանգվածների գիտակցության հետ մանիպուլյացիայի հանրահայտ տեխնոլոգիաներ են։ Ֆրանսիացի փիլիսոփա Գի Դեբորը «Ներկայացման հասարակություն» հայտնի գրքում ապացուցել է, որ գիտակցության հետ մանիպուլյացիայի արդի տեխնոլոգիաները կարող են ոչնչացնել մարդու մեջ իրական պատմական փորձից ստացած գիտելիքը, փոխարինել այն «ռեժիսորների» կողմից արհեստականորեն կառուցված գիտելիքով։ Մարդու մեջ համոզմունք է ձեւավորվում, թե կյանքում գլխավորը երեւութականությունն է, եւ իր բուն հասարակական կյանքն էլ երեւութականություն է ներկայացնում։ Ներկայացմանը խորամուխ եղած մարդը կորցնում է քննադատական վերլուծության ունակությունը եւ դուրս գալիս երկխոսության ռեժիմից՝ հայտնվելով սոցիալական մեկուսացման մեջ։ Ներկայացման հասարակությունը «հավերժական ներկան» է։ Համաձայն Դեբորի, «այն ձեռք է բերվում հաղորդագրությունների անվերջանալի շարանի միջոցով, որը շրջանաձեւ շարժվում է մի առօրեական իրավիճակից մյուսը, բայց ներկայացվում այնպիսի կրքով, ասես՝ խոսքը կարեւորագույն իրադարձության մասին է»։ Դե ինչ, երբ վարչապետի պաշտոնակատարը, յուրացնելով խորհրդարանական ընտրություններում իր պանծալի հաղթանակը փառաբանող իշխանական լրատվամիջոցները, անցնի Աստվածաշնչին, նրա առջեւ կբացվեն զարմանալի բաներ։ Մասնավորապես կիմանա, որ համաձայն ավանդության, Փարավոնը մի անգամ երազում տեսավ յոթ պարարտ եւ յոթ նիհար կովեր»։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am