Ժողովրդավարական ընտրությունների հասնելուն դեռ ճանապարհ կա

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ձևակերպմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Դաշնակցությունը պարտվեց, որովհետև ժողովուրդը գնահատեց անձը, ոչ թե գաղափարը: «Հուսով եմ, որ այդ անձը այդ ամեն ինչը լավ կգիտակցի և այնպիսի ծրագրով հրապարակ կգա և դրան համապատասխան այնպիսի թիմով, որ նոր հուսալքության առիթ չառաջացնի»,– հավելեց Ռուստամյանը: Մոտ երկու տասնամյակ օրենսդիրում անցկացրած Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, թե պարտությունից չեն սրտնեղել, հակառակը՝ ազատվեցին մեղադրանքներից: Խորհրդարանի պատերից դուրս ավելի ակտիվ են աշխատելու: Անգամ սերնդափոխության են պատրաստվում․ – «Հիմա այլևս մի բան լավ է, որ մենք չենք անցել, այլևս մեզ չեն կարող մեղադրել: Այս բանից պրծանք մենք․․․ որ անընդհատ մարդիկ իրենց մեղքը չգտնելով՝ Դաշնակցությունը կա, եկեք մեղքը բարդենք Դաշնակցության վրա, այս փուլն ավարտվեց: Այս իմաստով ես շատ ուրախ եմ ներքուստ, որ մեր ժողովուրդը շատ հստակ կտեսնի ով՝ ով է և Դաշնակցության իրական կերպարը նաև կարձանագրի»: Արմեն Ռուստամյանը թեև կասկածի տակ չի առնում ընտրությունների արդյուքներն ու իշխանության լեգիտիմությունը, բայց, ըստ նրա, ժողովրդավարական ընտրություններին հասնելու համար դեռ ճանապարհ կա․ – «Դեռ չի էլ կարելի խոսել, որ երկրում հաստատվել է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ավանդույթ: Ընտրությունները կարող են նորմալ անցնել՝ չունենալով այդ ավանդույթը, եթե հայտնի է, թե ով է ընտրվելու: Եվ այդ ընտրվողը իշխանությունն է բնականաբար, որովհետև կեղծիք անողն էլ է իշխանությունը: Հիմնականում այդպես է ամբողջ պատմության մեջ եղել: Ընդդիմությունը կեղծիքներ չի անում այն աստիճանի, որ ազդի ընտրությունների արդյունքների վրա: Կարող են փորձել անել, բայց կբռնվեն: Միշտ ընտրությունների մակարդակը ժողովրդավարական առումով դրսևորվում է այն ժամանակ, երբ որ իշխանությունները մեծ ռիսկ ունեն կորցնելու իրենց իշխանությունը: Այդ ժամանակ է երևում՝ ընտրություններն արդա՞ր են, թե՞ ոչ»: Ընտրողների մոտ 4 տոկոսի վստահության քվեին արժանացած Դաշնակցությունն հենց այսօրվանից պատրաստվում է հաջորդ ընտրություններին: Ժողովրդի մեջ մեծ հույսեր արթնացրած իշխանության թիմի նկատմամբ թերահավատ է: Ռուստամյանը չի բացառում, որ արտահերթ ընտրություններ լինեն․ – «Մենք առաջացրել ենք շատ մեծ ակնկալիք մեր ժողովրդի մոտ: Այդ մեծ վստահությունը, 70 տոկոսից ավել ձայն հավաքելը նաև շատ մեծ պարտավորություն է ենթադրում: Ես քիչ թե շատ մեր ժողովրդին ճանաչում եմ, և սա կարող է շատ արագ շուռ գալ իշխանությունների դեմ, եթե այն խոստումները, որ տրվել են, և այն ակնկալիքները, որ մեր ժողովուրդը ունի, արագ չիրականացվեն: Կան իշխանության մեջ մարդիկ, որոնք հասկանում են այս պատասխանատվությունը, բայց ես չեմ տեսնում այն թիմը, որը այդ մարտահրավերներին և վտանգներին ադեկվատ կարող է գործել: Առայժմ ես դա չեմ տեսնում»: Խորհրդարանից հեռացող պատգամավորին հարց ուղղեցինք նաև Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին երկրորդ անգամ կալանավորելու որոշման մասին: ՀՅԴ ներկայացուցիչը մեղադրանքում քաղաքական ենթատեքստեր տեսնում է: Ըստ նրա, նախ պետք է ապացուցել, թե արդյոք սահմանադրական կարգը տապալվել է, ապա մեղավորին փնտրել․ – «Ես չեմ ուզում իրավական դաշտ մտնել, բայց ես ասում եմ, որ հենց ինքը՝ մեղադրանքը այդ առումով ունի մեջը քաղաքական ենթատեքստեր: Մենք գնացել ենք մի հատ ուրիշ մեղադրանքի հետևից, որը շատ վտանգավոր տեղ է տանելու այն իմաստով, որ դեռ պիտի ապացուցվի՝ իսկապե՞ս եղել է սահմանադրական կարգի տապալում, թե՞ ոչ»: Գործի վտանգավոր ընթացքը կանխատեսող Ռուստամյանն ամեն դեպքում մտադիր չէ միանալ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող ակցիաներին: Գայանե Սարիբեկյան  azatutyun.am

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am