Անհայտ մարզպետների ու անհայտ այլոց ռեյտինգային խրախճանքը

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված, չնայած մասնակից եւ դիտորդական կողմերի ընդհանուր դրական արձանագրումներին, կա, այսպես ասած, մի անհանգստացնող կողմ: Խոսքը մասնավորապես ռեյտինգային ընտրակարգի եւ այդ ընտրակարգով իշխող թիմի մի շարք ներկայացուցիչների, մեծամասամբ մարզպետների կամ քաղաքական հանրությանը անհայտ դեմքերի ստացած մեծաքանակ ձայների մասին է: Օրինակ, երբ բազմաթիվ ձայներ են ստանում Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Դավիթ Սանասարյանը եւ հեղափոխության մյուս առաջամարտիկները, կասկած չկա, որ ընտրողն իր ձայնը տվել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլեւ այն անձանց, ում ասոցացրել է հեղափոխության հետ, տեսել է այդ մարդկանց հեղափոխական օրերի ուղիղ հեռարձակումների ժամանակ, Հանրապետության հրապարակի հարթակում: Անհասկանալի է սակայն, թե ինչպես են, օրինակ, 10 կամ 20 հազարից ավելի ձայներ ստանում մարդիկ, ովքեր ոչ հեղափոխական ավանգարդի ներկայացուցիչ են, ոչ էլ ունեն քաղաքական կենսագրություն: Հատկապես անհանգստացնող է, երբ այդ անհայտ դեմքերը «շատ պատահականորեն» մարզպետներ են լինում: Լավ, ենթադրենք Սասուն Միքայելյանի դեպքում, կա, այսպես ասած, տեղական հեղինակության եւ տարիների քաղաքական կենսագրության գործոնը: Սակայն նույն այդ գործոնը չկա մի շարք բազմաքվե մարզպետների դեպքում, ում անունները մինչեւ օրս անհայտ են: Բացի մարզպետներից, որոնցից ոմանք, ընդ որում, նախորդ ընտրություններին լավագույն դեպքում ստանում էին 300-500 ձայն, անհանգստացնող է նաեւ ոչ պակաս անհայտ այլ ռեյտինգային թեկնածուների ստացած բազմաթիվ ձայների քանակը: Որեւէ կերպ կասկածի տակ չդնելով իշխող ուժի հաղթանակը, Նիկոլ Փաշինյանի ու հեղափոխության նկատմամբ հասարակության անվերապահ վստահությունը, ինչպես նաեւ վստահ լինելով, որ համամասնական համակարգի դեպքում էլ իշխող թիմը կստանար նույնքան, եթե ոչ ավելի շատ ձայներ, չենք կարող չարձանագրել, որ վերոնշյալ անհանգստությունները ազդակ են առ այն, որ նոր Հայաստանը հնից ժառանգել է որոշակի արատավոր ընտրական պրակտիկա: Խոսքը մասնավորապես վարչական ռեսուրսի դերակատարության մասին է: Նույնիսկ, եթե այդ ռեսուրսը ուղղակիորեն չի կիրառվել մարզպետների կողմից, ամեն դեպքում եղել է այդ ռեսուրսի, այսպես ասած, ինքնակիրառում, երբ, ասենք, գյուղապետները որոշել են ավանդույթի ուժով իրենց համայնքների ձայները կոնսոլիդացնել մարզպետ-թեկնածուի համար: Եթե նույնիսկ որեւէ փաստ չգտնվի վարչական ռեսուրսի նման ուղղորդման համար, իշխանությունը շարունակում է կրել պատասխանատվություն այդ ռեսուրսի ինքնակիրառման համար: Դժվար թե ինչ-որ մեկն ասի, որ անհայտ անունով մարզպետները վեց ամսում հասցրել են մարզերում այնպիսի ռեֆորմներ իրականացնել, որ հանրապետականացված գյուղապետները հանկարծ որոշել են իրենց տեղական էլեկտորատին կոնսոլիդացնել մարզպետի ընտրության համար: Իշխանությունն ունենալով ահռելի վստահություն եւ համոզմունք, որ ամեն դեպքում հաղթելու է խորհրդարանական ընտրություններում, կամ պետք է ջանքեր ներդներ Ընտրական նոր օրենսգիրք ընդունելու համար, որը կբացառեր ռեյտինգային արատավոր ընտրակարգն իրենից բխող արատավոր պրակտիկաներով, կամ եթե չէր հասցնում փոխել ԸՕ-ն, պետք է այդ պրակտիկաների բացառման հարցը լուծեր քաղաքական կամքի միջոցով: Արդեն ակնհայտ է, որ ռեյտինգային ընտրակարգի արդյունքում կան ներթիմային որոշակի տարաձայնություններ եւ այդ տարաձայնություններում սակարկման հիմնական առարկան ձայների քանակն է: Սակայն, որ ավելի վատ է, շարունակվում է նախկին համակարգից մնացած քաղաքական արատավոր պրակտիկաների սահուն ներթափանցում նոր համակարգ, որն անխուսափելիորեն չի սահմանափակվելու բացառապես ընտրական գործընթացով ու դերակատարություն է ունենալու նաեւ հետագայում, օրինակ, նույն գյուղապետներին պահելով մարզպետներից կախվածության մեջ: Այս իմաստով նոր խորհրդարանն իսկապես անելիքներ ունի: Անելիքներ՝ փոխելու քաղաքական համակարգի ձեւաչափը՝ ընդհանրապես երկրի կառավարման մոդելից սկսած, ԸՕ-ով վերջացրած: Ինչու չէ, կարիք կա նաեւ վերանայելու մարզպետների ու մարզպետարանների ինստիտուտը, որոնք գնալով ավելի են նմանվում գեներալ–գուբերնատորական համակարգի»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am