Սերժ Սարգսյանին փոխարինելու հարց կդրվի՞. ՀՀԿ-ում խուլ դժգոհություն կա նրանից

«Փաստ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես ասում են, արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն հատկապես Հանրապետական կուսակցության ներսում: Խնդիրը միայն դառը հիասթափությունը չէ, որ այս ուժը խորհրդարան չի անցել: Հարցն այն է, որ մեր ունեցած տեղեկություններով, կարծիքների լուրջ բախում է եղել ընտրությունների արդյունքներն ընդունել–չընդունելու, ինչպես նաև Սերժ Սարգսյանի որոշ գործողությունների հետ կապված: Իհարկե, արդեն պարզ է, որ ՀՀԿ–ականները չեն բողոքարկի: Սակայն մի քանի հանրապետականներ պնդել են, որ անհրաժեշտ է բողոքարկել արդյունքները: Բացի այն, որ նրանք որոշակի կասկածներ ունեն, միևնույն ժամանակ նրանց համոզմամբ՝ դրանով մի քանի խնդիր կլուծեն հատկապես «խոտորնակին խոտորնակ» սկզբունքով. առաջին հերթին՝ ինչպես Փաշինյանն էր իրենց հետ վարվում, այնպես էլ իրենք կվարվեն: Սակայն մեծ մասն աննպատակահարմար է գտել այս փուլում իրավիճակը սրել՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ շատ բարդ է լինելու որոշակի փաստեր ներկայացնել, որոնք փոքրիշատե համոզիչ լինեն: Ինչպես երեկ նշել է Դավիթ Հարությունյանը, «տեղեկատվությունը բավարար ծավալ չի կազմում, որ իմաստալից դարձնի բողոքարկումը»: Մյուս կողմից, ՀՀԿ–ի մեր աղբյուրները պնդում են, որ մի շարք հանրապետականներ խուլ դժգոհություն ունեն Սերժ Սարգսյանից, ով, նրանց համոզմամբ, փաստացի տապալեց կուսակցությունը՝ ապրիլին առաջադրվելով որպես ՀՀ վարչապետ, այս ընտրություններին էլ ցուցակի մեջ միանձնյա որոշմամբ ընդգրկելով Դավիթ Շահնազարյանին ու Արտաշես Գեղամյանին, ավելին՝ նրանց ակտիվորեն ներգրավելով քարոզարշավի մեջ: Այնպես որ, չի բացառվում՝ առաջիկայում իսկապես դրվի կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 46 անգամ
Լրահոս
«Դուրս արի՛, դե հիմա ճղիր քեզ․․․ լսեցի՞ր՝ ինչ է ասել Ալիևը»․ Արման Աբովյան (video) Մի հատ էլ հակաճառում ես․․․ նորից լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողների միջև (video) Պատերազմի մեծ սպառնալիք կա․ ասեմ՝ իրականում ինչու էր եկել Հաջիևը․ Ռոբերտ Մարգարյան (video) «Փաշինյանին անկյուն են գցել. մոտ օրերս Պուտինին աղերսելու է, որ…». Մանուկ Սուքիասյան (video) Ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը․ Փաշինյանը մանրամասնում է (video) Արմավիրի մարզում դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են 150 հնդկահավերն ու 30 բադերը Փաշինյանի խայտառակ արձագանքը՝ Զվարթնոցից՝ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին (video) Փաշինյանի անկումը ժամերի հարց է․․․ ինչու՞ էր երեկ նա ԱԺ-ում իրեն կորցրել․ Սուրենյանց (video) Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Ինչպե՞ս եք ջախջախելու, ֆիզիկական ոչնչացում է լինելո՞ւ. Հարց` Փաշինյանին (video) Հրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում #ՀԻՄԱ․ «Նիկոլին երկու ելք է մնացել․ երեկ նա հիստերիկացել էր, որովհետև․․․»․ Ռոբերտ Մարգարյան (video) Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ե՞րբ եք գնալու Պուտինի մոտ․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրnhների պայմաններում. Հեգսեթ Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս․ Արա Այվազյան Փաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am