Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը պնդում է՝ մամուլում շրջանառվող լուրերը, որ ինքն առաջիկայում կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը իրականությանը չի համապատասխանում:
«Ես այսօր նոր Երևան եմ գալիս, բացարձակ սուտ է, իրենց համար գրում են էլի»,- պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Մեր հարցին՝ եթե առաջարկ, այդուհանդերձ, լինի, կընդունի՞« Ցոլակյանն արձագանքեց. «Չէ, չէ, չէ չկա այդպիսի բան»:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ, այդ պաշտոնում փոխարինելով Արարատ Միրզոյանին, ով, ըստ ամենայնի, կընտրվի ԱԺ նախագահ:
Իսկ ԱԱԾ տնօրեն կնշանակվի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը,որը «Իմ քայլը» դաշինքից ամենաշատ ձայն հավաքած ռեյտինգային թեկնածուներից է: Թիվ 11 ընտրատարածքից Ցոլակյանը ստացել է 24 172 քվե:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից