ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պետր Տոլստոյը հայտարարել է, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակում է ակտիվ առաքելությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
«Համոզված եմ, որ այդ հակամարտության կարգավորումն ընկած է հայ և ադրբեջանցի ժողովուրդների կամքի հարթության վրա, իհարկե, միջազգային միջնորդները կարող են աջակցել կողմերին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն վերջին խոսքը պետք է լինի հակամարտող կողմերինը: Ժամանակ է հարկավոր, որպեսզի կողմերը գիտակցեն, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ասել է նա:
Բնութագրելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Տոլստոյն ասել է.
«Վերջին 30 տարիների պրակտիկան ցույց տվեց, որ հետխորհրդային տարածքում իշխանության եկած քաղաքական գործիչներն իրենց արևմտամետ են համարում: Վաղ է խոսել Փաշինյանի մասին: Ժամանակը ցույց կտա, թե նա ինչ քաղաքականություն կվարի»:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից