Եթե երկրի տնտեսությունը չզարգանա, բոլորիս խորը հիասթափություն է սպասվում

«Փաստ» օրաթերթը գրում է. Իրականում ցանկացած երկրում գործող վիճակագրական կառույցները շատ կարևոր գործ են իրականացնում: Եվ դժվար է պատկերացնել որևէ զարգացած երկիր, որը իշխող քաղաքական ուժի շահի սպասարկման ժամկետը երկարաձգելու համար կարող է իրեն թույլ տալ, թվանկարչությամբ զբաղվելով, երկրի զարգացման մասին կեղծ թվեր «արտադրել»: Ու եթե, օրինակ, Գերմանիայի նման հզոր տնտեսություն ունեցող երկրում իշխող քաղաքական ուժի կամ դեմքի պատճառով տնտեսական ցուցանիշների կամ տեմպերի վրա անգամ փոքր-ինչ բացասական ազդեցություն նկատելու դեպքում կարող է որոշում կայացվել և փոխվել իշխող կուսակցության առաջնորդը, ապա նույնը չի կարելի ասել զարգացող տնտեսություն ունեցող երկրների դեպքում: Առավել ևս, երբ այդ երկիրը նախկին խորհրդային պլանային տնտեսությունից անցում է կատարել ազատական տնտեսական համակարգի: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո պարզ էր, որ շատ փուչիկներ պետք է օդում պայթեին: Եվ դա վերաբերում էր նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող թվերին, որոնք անգամ նախորդ իշխանությունների օրոք էին կասկածներ հարուցում: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի դիտարկմամբ, վիճակագրական փաստեր արձանագրող կառույցների իրականացրած գործառույթը բավականին կարևոր է, քանի որ դրանց համադրման հիմքով է հնարավոր որոշակի եզրահանգումներ իրականացնել: Մասնավորապես, թե տնտեսությունն ի՞նչ ուղղությամբ է շարժվում, ո՞ր ոլորտներն են զարգանում և այլն: Այսինքն, առանց նման արձանագրումների ո՛չ տնտեսագետները և ո՛չ էլ քաղաքական գործիչները չեն կարողանա որևէ զարգացման ծրագրեր մշակել: «Այս առումով վիճակագրական կոմիտեի գործառույթն անուրանալի է: Ինչ վերաբերում է մեթոդաբանությանը, ապա, որքանով տեղյակ եմ, այս ընթացքում մեթոդաբանության մեջ որևէ փոփոխություն չի եղել: Այսինքն, ինչ մեթոդաբանություն տարվա սկզբին է կիրառվել, նույնը շարունակում է կիրառվել մինչ օրս: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե նախկինում փաստերը խեղաթյուրվել են, իսկ հիմա ռեալ թվեր են հրապարակվում, ապա պետք է հաշվի առնել, որ, օրինակ, նախկինում գյուղատնտեսության ոլորտին վերաբերող տվյալներ հավաքագրելու ժամանակ վիճակագրական կոմիտեն հիմնվում էր գյուղապետերի, համայնքների ղեկավարների կողմից ներկայացված թվերի վրա: Եվ բնական է, որ կարող էին խեղաթյուրումներ լինել: Իմ կարծիքով, նույն մեթոդաբանության կիրառումը հիմք է տալիս ենթադրելու, որ ինչ մտավախություններ կային նախկինում, նույնը կարող է նաև հիմա լինել»,– ասաց Կ. Խաչատրյանը: Ու թեև այն ժամանակ լինում էին դեպքեր, երբ անգամ ներկրված հավի բուդը երկիր էր մտնում պաստառի անվան տակ, բայց, տնտեսագետի կարծիքով, իշխանական թևի և ընդդիմության ներկայացուցիչների վերլուծություններն իրականացվում էին նույն աղբյուրի կողմից հրապարակած տվյալների հիման վրա, քանի որ պաշտոնական այլընտրանքային տվյալներ հրապարակող այլ կառույց չի եղել: Այդ պատճառով է նաև, որ վիճակագրական թվերի սխալի տոկոս հաշվել նույնպես հնարավոր չէ «Ինչ վերաբերում է նախկին և ներկա վիճակագրական ցուցանիշների տարբերությանը, ապա դա կարող է նաև կառավարության վարած քաղաքականությամբ պայմանավորված լինել: Մասնավորապես, եթե նախկինում հանքարդյունաբերությունն էր համարվում գերակա ճյուղ, հիմա դրա փոխարեն մեկ այլ մոտեցում է ցուցաբերվում: Եվ բնական է, որ ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը նաև դրանով է պայմանավորված: Պետք է հաշվի առնել նաև, որ քաղաքական անորոշությունը ևս իր ազդեցությունն ունի տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա»,– ասաց Կ. Խաչատրյանը: Խոսելով տնտեսական կայունության մասին՝ տնտեսագետը նշեց, որ խորհրդարանական ընտրություններն իրենց ազդեցությունը կունենան նաև այստեղ, քանի որ բիզնեսն անորոշություններ չի սիրում: Եվ քանի որ արդեն հստակ է, թե խորհրդարանական ուժերի ինչ ձևաչափ ենք ունենալու, ուստի եթե ձևավորվող կառավարությունն էլ հստակեցնի խաղի կանոնները, այդ ժամանակ արդեն երկրում առկա քաղաքական մոտեցումը իր տեղը կզիջի տնտեսականին: «Այդ ժամանակ արդեն բիզնեսը կառաջնորդվի բացառապես տնտեսական գործոններով: Ես հույս ունեմ, որ Հայաստանը այդ ամենից հետո կսկսի տնտեսագիտական դասական առումով բնականոն զարգանալ: Մենք այլընտրանք չունենք: Այլապես, բոլորիս խորը հիասթափություն է սպասվում: Եվ եթե նախորդ յոթ ամիսների ընթացքում կառավարության գերխնդիրը որոշակի քաղաքական խնդիրներ լուծելն էր, իսկ տնտեսական խնդիրները երկրորդ պլան էին մղված, ապա ընտրություններից հետո ենթադրվում է, որ քաղաքական բաղադրիչները պետք է երկրորդ պլան մղվեն և առաջնային պետք է դառնա տնտեսության զարգացման հարցը»,– ասաց Կ. Խաչատրյանը: Մանրամասները թերթի այսօրվա համարում  

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am