Ամեն ինչ դեռ նոր է սկսվում.ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքին և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Առավել նշանակալի է, որ քոչարյանա-սերժական բռնապետության վերջնական տապալումը տեղի ունեցավ լիովին ազատ և դեմոկրատական ընտրությունների միջոցով։ Ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ պսակված Թավշյա հեղափոխության գլխավոր նվաճումն անկասկած այն է, որ Հայաստանի ժողովուրդը կրկին դարձել է քաղաքական գործընթացների առանցքային դերակատարը։ Մեր հասարակության քաղաքացիական հասունության վկայությունն էր նաև ապրիլյան հեղափոխությունից մինչև ընտրություններ ընկած ժամանակաշրջանը, որն անցավ անցնցում՝ պահպանելով երկրի ներքին կայունությունն ու հասարակական համերաշխությունը։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է երկրի ժողովրդավարացման եւ զարգացման համար։ Նոր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ․ ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, արմատախիլ անել կոռուպցիան եւ հաստատել արդարադատություն, տնտեսությունը դնել զարգացման ուղու վրա, հզորացնել քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ընդունել նոր հարկային եւ ընտրական օրենսդրություն։ Հայ Ազգային Կոնգրեսն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի ապահովվի ժողովրդավարական հեղափոխության նպատակների իրականացումը և նշված մարտահրավերների հաղթահարումը։

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները Թիվ 46 երթուղին սպասարկող «Zhongtong»-ը բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ»-ին. կան վիրավորներ Թուրքիան չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած Պարագվային՝ զրկվելով փլեյ-օֆֆ դուրս գալու շանսից Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ» «Արա՛, դու ուզում ես մեզ հանես փողոց, որ կրակե՞ս»․ Աշոտ Անդրեասյան (video) #ՀԻՄԱ Հայտնի է՝ ովքեր են պատրաստվում պատժել Նիկոլին, դրա համար հիստերիայի մեջ է ընկել․ Կյուրեղյան (video) «Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հնչեցնում եմ ահազանգ․․․ սրանք տանում են ցնցումների, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի սպառնալիքների հետևից ե՞րբ են գնալու իրավապահները․ Սամվել Հակոբյան (video) Տան վարձերը թանկացել են՝ հասնելով մոտ 800 եվրոյի Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆ Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր Լեյեն ՌԴ ԱԳՆ–ն չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրեն Սուրենյանց Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում Նիկոլին «կզացնելու են»․ ծանր հանդիպում է սպասվում․ ՊՆ նախկին նախարար (video) Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ինֆորմացիաներ սրանք կտան Ալիևին․ Աղասի Ենոքյան Խայտառակ վիճակում հայտնված ջեմոցատերերի պատասխանը՝ «կրքոտ Փաշինյանին» (video) Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել «Մեծ ութնյակից» Ռուսաստանի բացառումը սխալ էր. Թրամփ Սանչեսը պաշտպանել է Մելոնիին ՇՏԱՊ․ Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ կա 3 տուժած (video) Թրամփ․ ԱՄՆ-ն «Իսրայելը փրկել է ոչնչացումից» Ի՞նչ են թաքցնում այս իշխանությունները՝ ադրբեջանցիների՝ Հայաստանի դեմ գալու մասին․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am