«Իմ քայլ»-ի նվերը

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հնարավո՞ր է պատկերացնել, որ ընդամենը մեկուկես տարի առաջ 769.590 ձայն «շահած» կուսակցությունը մեկուկես տարի հետո «կկորցնի» 710.000 ընտրող: ՀՀԿ-ն երեկ ստացավ 59.059 ձայն, և սա իրականում մեր երկիրը համակարգային կոռուպցիայի վերածած և դրան գործնականում մասնակցած մարդկանց մոտավոր թիվն է: Մասնակցության տարբեր ձևերով՝ օրենսդրական, իրավական, տնտեսական, վարչական: Այս 59.059 մարդկանց այն նվազագույն թիվն է, որ մեկուկես տարի առաջ ընտրություններին ՀՀԿ-ի համար «խփեց» ընտրողների 769.590 թիվը: Նկարեց, կաշառեց, խաբեց, համոզեց, ճնշեց, լցոնեց, խոստացավ... և «խփեց»: Եվ այսօրվա ՀՀԿ-ն իրավացի է՝ իրենք քիչ չեն: Քիչ չեն որպես քանակ, որը պարարտ հնարավորությունների դեպքում կարող էր 13-ապատիկ թիվ խփել: Կարծում եմ երեկ ԱԺ անցած ԲՀԿ-ի փուչիկը, որն իր հերթին կորցրեց «իր ընտրողների» 325.000-ին, նույնպես պայթեց: Մեծ հաշվով կարելի է համարել, որ Հայաստանում Գագիկ Ծառուկյանին 103.824 մարդ երախտապարտ է, շնորհակալ է կամ ենթակա է: Ուշագրավ է, որ երկու-երեք տարի առաջ ՀՀԿ-ի «կլասիկ պատգամավորների» քաղաքական և մարդկային կոշտ ծաղրին ենթարկված Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն երեկ ՀՀԿ-ի համեմատ համարյա կրկնակի քվեներ ստացավ: Սակայն ոչ թե քվեարկության, այլ Սահմանադրական 30% նորմը պահելու համար ԱԺ-ում 31 պատգամավորական տեղեր կավելանան և ԲՀԿ-ն կունենա 25 մանդատ, «Լուսավոր Հայաստան»ը՝ 19 մանդատ: Սրանց զգալի մասն, ըստ էության, ոչ թե այս երկու կուսակցությունների շահած քվեների ուժով է, այլ «Իմ քայլ»-ի շահած 70%-ի հետևանք, կարելի է ասել՝ «Իմ քայլ»-ի նվերն է: Անիմաստ է խոսել այն մասին, որ 2016թ. ապրիլի 2-ին ընտրությանը մասնակցած մարդկանց ընդհանուր թիվը լցոնումների, բացակայողների, կեղծ անձնագրերի, կրկնակի քվեարկությունների, նկարչության հաշվին «խփած» թիվ է: Ընտրողների երեկվա 48.63% մասնակցությունն այն օբյեկտիվ թիվն է, որը ներկայացնում է Հայաստանի փաստական բնակչության ընտրական ակտիվությունը, և սկզբունքորեն սա Հայաստանի փաստական բնակչության 65% ակտիվություն է: Բարձր ցուցանիշ է: Այստեղ լցոնումները, բացակայողները, կեղծ անձնագրերը, կրկնակի քվեարկությունները, նկարչությունը մասնակցություն չունեն: Ես անկեղծորեն ցավում եմ ՀՅԴ-ի համար: Հասարակությունը պատրանքներ չուներ, որ ՀՅԴ-ն ընտրողների թիվը 50.000-ը չի անցնում: Կարծում եմ` ինքը՝ ՀՅԴ-ն, որոշ պատրանքներ ուներ, բայց երեկ դրանք վերջնականապես փարատվեցին: Թվում է՝ ՀՅԴ-ն դեռ ունակ է ինքնավերլուծություն անելու, պայմանով, որ Գերագույն մարմինը չնստի ինքն իրեն «ինքնավերլուծելու», այսինքն՝ արտաքին մեղավորներ փնտրելու: ՀՅԴ-ի բարոյական պարտությունը առնվազն վերջին երեք խորհրդարանական ընտրություններին էլ ի հայտ է եկել, այսօր միայն ձևակերպվեց: ՀՅԴ-ի խորհրդարանական պարտությունը ոչ միայն հղի է սփյուռքի մի նկատելի շերտի հետ կապերի նվազեցման սպառնալիքով, այլև հայ ժողովրդի անցյալի և ներկայիս Հայաստանի ճիշտ է՝ նվազ, բայց կարևոր դերակատարներից մեկի կորստով: Բայց սփյուռքը բազմաշերտ է, և հմուտ աշխատելու դեպքում Հայաստան-սփյուռք կապերում ՀՅԴ-ի միջնորդական դերի վերացումը կարող է ձևի ու բովանդակության իմաստով նոր և արդյունավետ հարթակներ առաջացնել: Բոլոր դեպքերում իմ կարծիքով շատ ավելի լավ կլիներ, եթե ՀՅԴ-ն ուժ գտներ վերանայելու եւ առնվազն հստակեցնելու իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում: Պարզապես իշխանության մաս լինելը և «հարկադրված կոնսենսուսներո» արդարանալը վատ առաքելություն է: Ի վերջո այդ «հարկադրված կոնսենսուսները» չէին լինի, եթե ՀՅԴ-ն առաջնորդվեր ոչ թե ՀՀԿ-ի, այլ սեփական կուսակցական գաղափարախոսությամբ: Երկիշխանությունը վերջացավ: Այսօրվանից սկսվում է «Իմ քայլ»-ի, ըստ էության ՔՊ-ի գործնական, ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստան»-ի հետ միասին՝ օրենսդրական իշխանության շրջանը: Հիմա արդեն ՔՊ-ի վրա է երկրում տեղի ունենալիք գործընթացների ողջ պատասխանատվությունը: Շատ լավ կլինի, եթե ՔՊ-ն գործնական համագործակցություն սկսի քաղաքացիական սեկտորի հետ: Եթե ՔՊ-ն, հետևելով ՀՀԿ-ին, ստեղծի իր գրպանային ՀԿ-ներին, շատ արագ կկորցնի կապը քաղաքացիական ակտիվության հետ: Թվում է՝ լավ կլինի, որ ՔՊ-ն 2019թ. հունվարին ընդլայնված խորհրդակցություն ունենա մտավորականության և ՀԿ սեկտորի հետ՝ Հայաստանի հրատապ լուծումներ պահանջող առաջնահերթությունների ցանկը կազմելու և գործողությունների ծրագիր մշակելու: Որքան էլ երկրորդայնացված՝ ՀԿ սեկտորը չկուսակցականացված, չեզոք պոտենցիալ ունի»:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am