Շենգավիթի 8/16 ընտրատարածքում քվեարկելուց հետո «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը պատասխանել է լրագրողների հարցերին: «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով իմ վրա արյան մեղադրանք չի եղել ու ինչպես գիտեք, ՄԻԵԴ-ն սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումն ու այդ որոշումներն արդեն իրենց մասին խոսում են, ցույց են տալիս, որ Մարտի 1-ի իրադարձությունների՝ նախորդ իշխանություների վարկածը շինծու է: ՀՀ 10 քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավել է ներքաղաքական պրոցեսների մեջ»,- արձագանքելով Ռ. Քոչարյանի հայտարարությանը՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ ինչպե՞ս կարող էր նախագահը պաշտոնավարել 40-ից ավելի օր և տեղյակ չլինել 0038 հրամանի մասին, Ն.Փաշինյանը պատասխանեց. «Ես կիսում եմ ձեր կարծիքը»։
Անդրադառնալով գաղտնալսմանն ու դատարանին ցուցումներ տալու մեղադրանքներին՝ Ն.Փաշինյանը հայտարարեց. «Դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում նաև Քոչարյանի դատավարության գործով, և այդ հեռախոսազրույցների՝ դա ապացուցող մասերը կտրված են, մոնտաժված են, և հայտարարում եմ պաշտոնապես, որ ՀՀ դատական համակարգը երբեք ավելի անկախ չի եղել, քան այսօր»։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից