Դեռևս պահպանված վախի մթնոլորտ, գործող իշխանության նկատմամբ քծնանք, ատելության խոսքի տարածում, Նիկոլի ջանին մեռնելը`քաղաքական կատեգորիա, անգաղափար ընտրություն…
«Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեղարքունիքում անհավասար քարոզարշավ, վարչական լծակների ամբողջական օգտագործում, անպետք ընտրական օրենսգիրք, դեռևս պահպանված վախի մթնոլորտ, գործող իշխանության նկատմամբ քծնանք, ատելության խոսքի տարածում, Նիկոլի ջանին մեռնելը`քաղաքական կատեգորիա, անգաղափար ընտրություն։ Շատ շնորհակալ եմ, իրենց ձայնը ինձ տված այն բացառիկ մարդկանց, ովքեր անդավաճան և սկզբունքային մոտեցում դրսևորեցին, ովքեր ամեն հանդիպման ժամանակ չասացին` եթե դու Նիկոլի ցուցակում լինեիր 100%֊ոց ձայների քանակ կունենայիր։
Մարդիկ հիշվում են իրենց գործերով, ես էլ յուրաքանչյուրին յուրովի կհիշեմ… Հպարտ եմ, որ իմ կողքին են հարազատներս։ Համբուրում եմ բոլորին։
Շնորհավորում եմ, Լուսավոր Հայաստանին` Էդմոն Մարուքյանին, որովհետև այս իրավիճակում, ունենալ այս արդյունքը, իսկապես, բացառիկ է։ Շնորհավորում եմ նաև մյուս քաղաքական ուժերի իմ ընկերներին, ովքեր կհայտնվեն ԱԺ֊ում։ Ընտրական գործընթացի մասին իմ գիտական հոդվածին էլ սպասեք շուտով»։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից