Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի 13 ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալների համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքը բացարձակ առավելությամբ հաղթել է մյուս մրցակիցներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը՝ վկայակոչելով թիվ 20 ընտրատարածքի թվով 13 ընտրատեղամասերից ստացված տվյալները, համայնքի 13 ընտրատեղամասերում գրանցված 9084 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5276 ընտրող, որոնցից 4363-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին, որը կազմել է ընտրության մասնակիցների ընդհանուր ձայների 83 տոկոսը: 214 ձայն շահել է «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, 169 ձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 128 ձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 53 ձայն՝ «Լուսավոր Հայաստանը», 34 ձայն՝ «Մենք» դաշինքը, 35 ձայն՝ «Սասնա ծռեր»-ը, 30 ձայն՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից