SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին դիմած քաղաքացու ահազանգի փաստով:
Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Վիգեն Անանյանը ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 00:05-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Volkswagen Touareg մակնիշի 50 ՍՏ 055 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Անանյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 500 հազար դրամի նյութական վնաս: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Անանյանը աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից