8/25 ընտրատեղամասում ընտրացուցակում հայտնաբերվել են ընտրող` 27.09.1937թ. ծնված Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն երկու տարի է` մահացած է: Այդ փաստն արձանագրել էր Դաշնակցության վստահված անձը: Տեղեկությունն ինչպես նրան, այնպես էլ ոստիկանին հայտնել էր Ք.Թ.-ի հարևանուհին:
Ոստիկանությունը հերքում է տարածել նշված լուրի վերաբերյալ: Նրա տարածած պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է. «Տեղեկացնում ենք, որ 8/25 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում 27.09.1937թ. ծնված անհատական տվյալներով անձ առկա չէ, առավել ևս Ք.Թ. անհատական տվյալներով (ըստ երևույթին Ք.Թ.-ն ազգանվան և անվան սկզբնատառերն են)»:
Դաշնակցության վստահված անձը Yerkir.am-ին է տրամադրել գրանցամատյանի այդ հատվածի լուսանկարը, որից պարզ է դառնում, որ մեզ հասած տեղակատվությունը ճիշտ է, նման մարդ կա գրանցամատյանում, վրիպակը ծննդյան տարեթվի հետ է կապված: Բացի այդ` նույն տվյալները գրանցված են ընտրողների ռեգիստրում:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից