Մուկուչյանը մանրամասներ է հայտնում

«Ժամը 8-ին  մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները, ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 միլիոն 573 հազար 779 մարդ: 465 քաղաքացի արդեն իսկ կատարել է իր ընտրությունը էլեկտրոնային քվեարկության եղանակով, որոնք ևս կամփոփվեն քվեարկության ավարտից հետո: Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք և ընդգրկված է ընդհանուր թվով 1444 թեկնածու:Կազմավորվել է 2010 ընտրական տեղամաս, որից տասներկուսը՝ քրեակատարողական հիմնարկներում, և որոնք կբացվեն ավել ուշ: «Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են 1998 տեղամասային կենտրոնները և տեղամաս այցելած ընտրողներն արդեն կատարել են իրենց քվեարկությունը: Այսօր առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված ընդհանուր թվով 20 հազար 99 քաղաքացիներից չեն ներկայացել 94-ը, տեղի է ունեցել յոթ համալրում:Հանձնաժողովները կազմվում են տասն անդամներից»,- Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ԱԺ ընտրությունների ընթացքի մասին տեղեկություններ հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների կիրառմամբ և հատկացվել է, ընդհանուր առմամբ, 4 հազար տեխնիկական սարքավորում: Ժամը ութի դրությամբ գործարկվել են բոլոր տեխնիկական սարքավորումները, տեխնիկական սարքավորումների բոլոր մասնագետները ներկայացել են տեղամասային կենտրոններ: Այս պահի դրությամբ տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված տեղեկատվությունը հավաքագրվում է»,-ասաց Տիգրան Մուկուչյանը և նշեց, որ հինգ տեխնիկական սարքավորման պարագայում առաջացել են խնդիրներ, և օպերատիվ կարգով արձագանքվում են բոլոր խնդիրների դեպքում: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հավատարմագրվել է տեղական 70 զանգվածային լրատվամիջոց՝ 120 ներկայացուցչով, 30 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցից՝ ութսուն ներկայացուցիչ: Նա նշեց, որ այս պահին ընտրությունն ընթանում է բնականոն ընթացքով:  

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am