10/54 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ ոստիկանապետը: Վալերի Օսիպյանն ասաց, որ քվեարկել է հանուն լավ Հայաստանի:
«Կեղծիքների, խախտումների դեմ օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները կատարվել են ոստիկանության կողմից »:
«Նախադեպը չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել, ինքներդ էլ կարող եք դա փաստել։ Տեղի չի ունեցել որևէ արտառոց դեպք, որը, իհարկե, անթույլատրելի կհամարեինք։ Բայց ամեն դեպքում իրականացվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցները»,-ասաց Վալերի Օսիպյանը։
Հարցին, թե մինչև ընտրությունները դուք հանդիպեցիք ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հետ, դա ինչ–որ ազդեցություն ունեցա՞վ, բացի այդ, նաև ընտրակաշառքի հետ կապված ահազանգեր, տեղեկություններ ստացե՞լ է ոստիկանությունը, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ ի սկզբանե, երբ ինքն այցելել է Արագածոտնի մարզ, այնուհետև Շիրակի մարզ, որոշ քաղաքական ուժեր փորձել են դա քաղաքականացնել, բայց ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ քաղաքականությամբ չի զբաղվել և վաղն էլ չի զբաղվելու:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից