SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել ու Ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 26-ամյա Խաչիկ Դարբինյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է դեկտեմբերի 6-ին, գիշերը ժամը 05։00-ի սահմաններում իր վարած BMW մակնիշի 33 PP 363 համարանիշի ավտոմեքենայով կողոպուտ կատարելու մեջ։ Նա BMW-ով մոտեցել է Մյասնիկյան պողոտայում գործող «Արաքս» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայան և աշխատակցին՝ 34-ամյա Ա. Կ.-ին, խնդրել է, որ նա իր ավտոմեքենան լիցքավորի 20 հազար դրամի չափով։ Լիցքավորման ավարտից հետո Խ. Դարբինյանը դիմել է փախուստի՝ հափշտակելով 20 հազար դրամ գումարի չափով բենզին։ Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից