Այսօր Հայաստանում «լռության օրն» է
Հայաստանում այսօր «լռության օրն» է: Այյսօր երկրում արգելվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի օգտին ցանկացած քարոզչությունը: Առաջիկա կիրակի ժամը 08.00-ից մինչեւ 20.00 երկրի տարածքում կբացվեն 2010 ընտրական տեղամասեր, որտեղ չափահաս քաղաքացիները կկարողանան իրենց ընտրությունը կատարել ընտրապայքարի մեջ մտած 11 մրցակիցներից մեկի օգտին:
