Պատրաստվում էինք քաղաքական միավորի ձևավորման սկիզբ դնել. Վիկտոր Սողոմոնյան

«Պատրաստվում էինք դեկտեմբերի ընթացքում կազմակերպել երկրորդ նախագահի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը, ինչն, ըստ էության, մեզ թույլ չտրվեց: Գալիք տարվա փետրվարին պատրաստվում էինք քաղաքական միավորի ձևավորման սկիզբ դնել, ինչն առայժմ չենք կարող պլանավորել հասկանալի պատճառներով: Ռոբերտ Քոչարյանն իր հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնել շարունակել պայքարը նաև բանտից, այսինքն` ոչինչ չի փոխվել այդ տեսանկյունից»,- դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանն անդրադարձավ հնչող տեսակետին, թե ազատության մեջ գտնվելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող էր խոչընդոտել գործի քննությանը: «Ազատ արձակվելուց հետո հասկանալի է, որ նա պետք է որոշ չափով իր կարծիքը հանրությանը ներկայացներ, որովհետև դա հետաքրքրում էր հանրությանը, շատերը ցանկանում էին հարցազրույց վերցնել նրանից: Մենք քննարկեցինք և եկանք կարևոր որոշման, որ ինքը ասուլիսների և մամուլի հետ շփումների ժամանակ որևէ կերպ չի լուսաբանելու իր քրգործի հետ կապված մանրամասնություններ, քանի որ դա հետագայում կարող էր մեկնաբանվել, որ փորձ է արվում քրգործի ընթացքի վրա ինչ-որ ձևով ազդեցություն թողնել: Նա այդպես էլ վարվեց, իր բազմաթիվ հարցազրույցների մեջ ոչ մի կերպ մանրամասների մեջ չխորացավ: Նրա բոլոր հարցազրույցները բացառապես քաղաքական, տնտեսական խնդիրների շուրջ էին»,- ասաց նա:  

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am