Հովհաննես Սահակյանը դեռ սպասում է Մանե Թանդիլյանի հրապարակավ ներողություն խնդրելուն

ՍԱՊԾ նախկին պետ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը դեռ սպասում է Մանե Թանդիլյանի հրապարակավ ներողություն խնդրելուն, այս մասին նա հայտնեց 168.am-ի հետ զրույցում: Առիթը՝ Մանե Թանդիլյանի կողմից իր իսկ ղեկավարած ոլորտում ֆինանսական չարաշահումների մասին բացահայտումներն էին, որտեղ նախարարի պաշտոնակատարն անուղղակիորեն մեղադրել էր Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանին: Ստացվում է, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարը մոռացել կամ ստել է, թե հնարավոր առիթի դեպքում հարցազրույցով անպայման կհերքի երբեմնի գործընկերոջը սևացնող իր հայտարարությունն առ այն, որ սոցիալական պաշտպանության ոլորտում արած բացահայտումներն առնչություն չունեն ՍԱՊԾ-ում՝ Հովհաննես Սահակյանի պաշտոնավարման շրջանի հետ: «Թանդիլյանի՝ «Ազատությանը» տված հարցազրույցից անմիջապես հետո զանգել եմ նրան, հարցրել եմ՝ տիկին Թանդիլյան, 55 մլն դրամ պարգևավճարի մասին խոսելիս և անունս շոշափելիս՝ ծանո՞թ էիք գործի նյութերին, ասել է՝ իհարկե ոչ, և խոստացել, որ հերքում կտա իր հայտարարությանը՝ առաջին իսկ հնարավոր առիթի դեպքում: Չարեց… և նախարարի պաշտոնակատարի անհիմն հայտարարությունները մնացին օդում կախված»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Սահակյանը: «Նրանք քաղաքական միջակություններ են, և պարզից էլ պարզ էր, որ ինձ հետ մասնավոր զրույցից հետո Թանդիլյան անջատելու է հեռախոսն ու շարունակի իր քարոզարշավը, հետո՞ ինչ, թե ում է անհիմն մեղադրել հանցանքի մեջ: Նրան չի հետաքրքրում իր արած հայտարարության բարոյական հետևանքները»,- ասաց Սահակյանը: Ուշագրավ է, որ ՍԱՊԾ-ում հայտնաբերված պարգևավճարի մասին հայտարարությունը Մանե Թանդիլյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է նոյեմբերի 14-ին՝ ճիշտ այն օրը, երբ գերատեսչության ղեկավարը հայտարարեց իր հրաժարականի մասին, և հաջորդ օրը «Լուսավոր Հայաստանի» իր թիմով դուրս եկավ քաղաքական քարոզարշավի: Մինչդեռ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չարաշահումների վերաբերյալ Մանե Թանդիլյանի ղեկավարած կառույցում բացահայտումներն արվել էին դեռ ամիսներ առաջ: Նկատենք, որ նախարարն իր ֆեյսբուքյան էջում վերոնշյալ հայտարարությունն օրեր անց դարձրել էր գովազդային՝ փորձելով արժանանալ ոչ միայն լրատվամիջոցների ուշադրությանը, այլև՝ մասսաներ ներգրավել: Մանե Թանդիլյանն իր ղեկավարած ոլորտում ֆինանսական չարաշահումների մասին տեղեկատվությունը հանրայնացրեց նաև «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ: Իսկ դա նշանակում է՝ պատահական չէր ընտրված հայտարարության ոչ օրը, և ոչ էլ թիրախը՝ ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան էր, որքան էլ Թանդիլյանը Հովհաննես Սահակյանին փորձի հակառակում համոզել: Այդուհանդերձ, ինչ է կարծում և ակնկալում ՍԱՊԾ նախկին պետը՝ նախարարի դեռևս պաշտոնակատար Մանե Թանդիլյանից, սա, թերևս, այդ երկու նախկին պաշտոնյաների էմոցիաների դաշտում է: Իսկ թե ինչ է եղել իրականում, բացահայտած ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը, որի առնչությամբ գործ է հարուցվել ՀՀ գլխավոր դատախազությունում, փորձեցինք պարզել Մանե Թանդիլյանից, սակայն մեր զանգերն ու հաղորդագրություններն այդպես էլ անպատասխան մնացին: Հաշվի առնելով Թանդիլյանի հայտարարության վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը և հարգելով պատգամավորության թեկնածուի թանկ ժամանակը՝ հարկադրված ենք բոլոր այն հարցերը, որ նախապատրաստել էինք ուղղելու՝ իր բնութագրմամբ՝ «անհետևանք պարգևավճարներով» չարաշահումների մասին, հրապարակել բաց՝ հոդվածի միջոցով: Ակնկալում ենք տիկին Թանդիլյանի պատասխանը՝ թեկուզ գրավոր և խորհրդարանական ընտրություններից հետո: Հարցեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանին 1. Նոյեմբերի 14-ին Ֆեյսբուքի Ձեր պաշտոնական էջում հրապարակեցիք մի հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում էր, որ Ձեր կողմից արվել է բացահայտում ՍԱՊԾ-ում 55 մլն դրամ խրախուսում բաշխելու վերաբերյալ, ինչը Դուք որակել էիք «անհետևանք պարգևատրում»: Արդյո՞ք այդ որակումը ենթադրում է պաշտոնական դիրքի չարաշահում: 2. Զուգադիպությո՞ւն էր արդյոք Ձեր բացահայտման մասին հրապարակումն անել Ձեր ֆեյսբուքյան էջին ճիշտ այն օրը, երբ Դուք՝ որպես պատգամավորական թեկնածու, ներկայացվեցիք «Լուսավոր Հայաստան» կուսակցության 2-րդ հորիզոնականում: 3. Ի՞նչ գործողություներ են հետևել Ձեր կողմից արված նշյալ բացահայտումների ուղղությամբ՝ որպես գործադիր մարմնի անդամ: 4 Տիկին Թանդիլյան, դիմե՞լ եք արդյոք ՍԱՊԾ-ի նախկին պետին, Ձեր ներկայիս գործընկերոջը՝ գրավոր կամ բանավոր պարզաբանումներ ստանալու այն մասին, թե որքանով են իրավաչափ եղել կատարված գործողությունները՝ 55 մլն դրամ բաշխելու մասով: Արդյո՞ք փորձել եք պարզել նաև՝ պետական բյուջեով նախատեսված եղե՞լ է այդ խրախուսումը, թե՞ ոչ: 5. Խնդրում եք բացվածքով ներկայացնել ըստ տարիների և խրախուսվածների քանակի, թե ինչպես է բաշխվել նշված 55 մլն դրամը: 6. Արդյոք պարզե՞լ եք, մասնավորապես ի՞նչ արդյունքների համար են խրախուսվել ՍԱՊԾ աշխատակիցները: 7. Խնդրում ենք ներկայացնել, թե տվյալ ժամանակահատվածում բյուջեից Ձեր նախարարությանը հատկացված որքա՞ն գումար է կառավարվել ՍԱՊԾ-ում: 8. Արդյոք հասցրե՞լ եք ծանոթանալ, հասկանալ, թե այդ խրախուսման ժամանակահատվածում ի՞նչ արդյունավետություն է գրանցել ՍԱՊԾ-ն՝ աշխատանքներում, և այդ աշխատանքները թվերով ի՞նչ արտացոլանք են ստացել և ի՞նչ ազդեցություն ունեցել 2017-2018 թվերի պետական բյուջեի վրա: 9. Խնդրում ենք մեկ առ մեկ ընդգծել այն թերությունները (եթե բացահայտել եք), որոնք տեղ են գտել ՍԱՊԾ աշխատանքներում նույն շրջանում: Շտկվե՞լ են արդյոք այդ թերացումներն ու բացթողումները: 10. Ձեր պաշտոնավարման օրոք խրախուսվե՞լ են արդյոք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, ինչպես նաև Դուք և Ձեր տեղակալները: Եթե այո, ապա մասնավորապես ի՞նչ չափորոշիչներով են սահմանվել խրախուսումները՝ ներկայացնել աշխատողների խումբը, քանակը և գումարի չափը: Ո՞ր իրավական ակտի համաձայն են խրախուսվել նրանք: Ներկայացնել ցանկը՝ ըստ պաշտոնների: 11. Ձեր պաշտոնավարման ընթացքում արված խրախուսանքներն ինչո՞վ են տարբերվում Ձեր մեկնաբանությամբ նախկինում արված «անհետևանք խրախուսանքից»:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am