Պետականություն, որն ամեն ինչից թանկ է. 168.am

Հայաստանում կատարվել է ծանրագույն հանցագործություն, որը բացահայտել է մեկ այլ՝ առավել ծանր հանցագործություն։ Եթե հանցագործները չգաղտնալսեին Նիկոլ Փաշինյանի, Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի՝ հուլիսի 27-ի երկար-բարակ խոսակցությունը, չէինք իմանա, որ բարձրագույն մակարդակով ձեռնոց է նետվել ՀՀ արդարադատության համակարգին։ Պատվեր՝ Բաղրամյան 26-ից, Նալբանդյան 104-ից և Գրիգոր Արծրունու 13ա–ից Նշված եռյակի հեռախոսազրույցում, որը վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց ընտրելուն, քրեական օրենսգրքով նախատեսված արարք կա։ Բերենք միայն փաստեր․ Արթուր Վանեցյան․ «Դատավորը զանգեց ինձ, ասեց՝ մի քիչ վախում ա էդկալանքը տա, ասեցի՝ մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ ասա՝որտեղ եք թույլ տեղ տեսնում, ու կասեմ, հիմա դատավորը էտի նայում ա, էդ էլզանգ կտա–կասի, պարոն վարչապետ»: Նիկոլ Փաշինյան․ «Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա, ի՞նչ նորությունկա»: Արթուր Վանեցյան․ «Քոչարյանի հետ կապված դատարանում հըլը լսում են, հես ա կտան բանը, Քոչարյանը կլինի»: Ավելի ուշ դարձյալ զրուցում է Փաշինյան-Վանեցյան զույգը։ Արթուր Վանեցյան․ «Մնացած նորմալ ա, ընդհանուր բան ենք անում, պարոնվարչապետ, հես ա դատարանը որոշումը կկայացնի կալանավորման, մնացածսաղ հանգիստ ա»։ Հարց․ Ի՞նչ գիտի Արթուր Վանեցյանը, որ կալանքի որոշում է լինելու, այն էլ՝ «հես ա»։ Փաստորեն, ոչ միայն հրահանգվել է որոշում կայացնել, այլև՝ կոնկրետ ժամկետ է նշվել, թե օրվա ո՞ր ժամին պետք է տալ։ Ավելին՝ ըստ գաղտնալսված զրույցի՝ դատավորին տվել են գործը, որպեսզի ուսումնասիրի, տեսնի՝ որտե՞ղ են հիմքերը թույլ, զանգի-ասի, որ ավելի հիմնավոր բան գրեն։ Հատված՝ Վանեցյան-Խաչատրյան զույգի զրույցից․ Արթուր Վանեցյան – Հա, ախպեր ջան։ Ընգեր, ռուսները շատ ծանր ենտանում, ընգեր, շատ ոռի, կարող ա նենց պրոբլեմ տանք։ Ես նոր վարչապետինասեցի, նոր ինձ համ իրանց հետախուզության պետն ա զանգել, համ ՖՍԲ–իդիրեկտորը։ Ասում են՝ էս ի՞նչ եք անում։ – Ի՞նչ անեմ, ասեմ՝ գրավ կիրառեն։ – Հը, գրավ թող կիրառեն երևի թե, կամ՝ ստորագրություն խափանման միջոցընտրեք։ – Ինձ թվում ա՝ գրավը ճիշտ ա, ընգեր։ Գիտե՞ս խի, թող մեծ գրավ լինի, որպեսզի բանին չկպնեն, էլի, հիմնավոր կասկածին չկպնեն։ – Հա։ – Բայց դե էդ էլ չեմ իմանում ինչ անեմ, դատավորին ասե՞մ։ – Դատավորին ինչ պետք ա՝ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկանանք՝ինչ ենք անում։ Վարչապետին ենթակա ԱԱԾ պետն ու ՀՔԾ պետը որոշում են, թե բոլորովին պատվեր չստացող, անկախ դատավորն ի՞նչ որոշում պետք է կայացնի։ Ի դեպ, այս գաղտնալսումը հիմնավորեց նաև մեր նախկին տեսակետը, որ սեպտեմբերի 11-ի ասուլիսում Արթուր Վանեցյանը բոլորովին ազնիվ չէ։ Սեպտեմբերի 11-ի ասուլիսում, երբ նոր էր հրապարակվել առաջին մասը, Վանեցյանն անդրադառնալով այն կտորին, որտեղ խոսում են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցը քննող առաջին ատյանի դատավորին հեռախոսով պատվեր տալու մասին, ասում է․ «Դա անհերքելի փաստ է, բոլորն էլ կարող են տեսնել, որ ես դատավորի հետանգամ ծանոթ չեմ և երբեք չեմ խոսել»։ Իսկ գաղտնալսման երկրորդ հրապարակման մեջ Վանեցյանը կոնկրետ խոսում է դատավորին զանգելու մասին․ «Դատավորին ինչպետք ա՝ էդ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկանանք՝ ինչ ենքանում…»։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Ինչպես արդեն նշեցինք, նրանք որոշում են ոչ միայն դատավորի որոշման բովանդակությունը, այլև ժամանակը։ Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի վերաբերյալ նիստը եղավ կեսգիշերին։ Ինչո՞ւ։ «Ինչու»-ի պատասխանը՝ տալիս են Վանեցյանն  ու Խաչատրյանը։ Հատված՝ զրույցից․ Սասուն Խաչատրյան․ Ժամը 3-ին ա նիստը, ընգեր, ժամը 3-ին ա նիստը։ Արթուր Վանեցյան․ Ասա՝ թող հետաձգեն նիստը։ – Էլի՞ հետաձգեն։ – Թող նիստը հետաձգեն, թող վարչապետը մի հատ իրա բանից դուրս գա, նիստից դուրս գա, թող դուրս գա հետը խոսանք, ես խոսացի, բայց դե ամենդեպքում մի հատ էլ խոսանք, հասկանանք՝ ինչ ենք անում։ – Լավ հա, մի հատ էլ խոսա, որովհետև կարող ա լուրջ վնաս տանք։ – Հես ա ես բանին կասեմ՝ թող բան անեն ապեր, հետաձգեն հըլըԽաչատուրովի, կամ դու ասա, նայի՝ մեկ ա։ – Ուզում ես՝ դու ասա էլի։ – Ես կասեմ հես ա։ Իսկ թե «բանն» ո՞վ էր, որ պիտի «բան աներ», արդեն որևէ բանի կասկած չի թողնում։  Վարչապետը շուռ է տալիս փաստերը Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքում գաղտնալսմանը․ «Կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակըսեղմվում է, որ այն, ինչ խոստացել էինք, քայլ առ քայլ իրականություն էդառնալու ԱԺ ընտրություններից անմիջապես հետո և որևէ մեկը չիպլստալու»: Ստոպ, մի րոպե։ Ո՞րն է կոռումպացված համակարգը։ Այն, որ նախկին իշխանությունների օրոք դատարաններին «վերևներից» զանգում էին, կային հազար ու մի խոսակցություններ, որոնք ոչ ոք չի հերքում, նույնիսկ՝ նախորդ իշխանություններն իրենք։ Իսկ այն, որ այսօր են զանգում, կան անհերքելի ապացույցներ և այդ ապացույցները հերքել փորձող խոսակցություններ։ Փաշինյանը հրահանգ է տալիս Վանեցյանին, Վանեցյանը՝ Սասուն Խաչատրյանին, նա՝ դատավորին, Վանեցյանը ևս «դաբավըչնի»՝ դատավորին։ Սա կոռուպցիոն համակա՞րգ է, թե՞ ոչ։ Ո՞ւմ եք ծաղրում։ 168.am ՄԱՐՏԻՆ ԶԱՔԱՐՅԱՆ

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am