«Լազարևյան ակումբի» նիստին ներկա էր ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ջանքերով ստեղծված «Լազարևյան ակումբը» երեկ անդրանիկ նիստն է անցկացրել Երևանում: Երկու օր տևող միջոցառումը բավական ներկայացուցչական է. այսօրվա նիստին ներկա կգտնվեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Իսկ երեկվա նիստին մասնակցել, անգամ ելույթ է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս ամենի համատեքստում հատկանշական էր «Լազարևյան ակումբի» նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը, չնայած նրան հրավիրել էին այդ միջոցառմանը: Կոստանտին Զատուլինը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, նշեց, թե Փաշինյանի մասնակցել-չմասնակցելու մասին իրենց հստակ պատասխան չի տրվել, սակայն հասկացրել են, որ նա «ավելի կարևոր գործեր ունի և զբաղված է»: Խոսքը նախընտրական քարոզարշավի մասին է, եւ եթե նկատի ունենանք փաստը, որ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորելու եւ քարոզարշավ անցկացնելու համար արձակուրդ է մեկնել, միգուցե եւ նրա բացակայությունը կարելի էր հասկանալ: Բայց մյուս կողմից` նկատենք` զարմանալի զուգադիպությամբ Երեւանում չի ստացվում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները ռուս գործիչների հետ, ընդ որում՝ չեն ստացվում հենց վարչապետի պատճառով: Ու սա այն դեպքում, երբ Փաշինյանը մշտապես խոսում է հայ-ռուսական հարաբերությունների` նոր մակարդակի վրա բարձրանալու մասին: Երեկ էլ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից նիստին ներկա էր միայն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, որը, սակայն, ելույթ չունեցավ: Իսկ վարչապետ Փաշինյանը նախընտրական հավաքի ժամանակ խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին` ասելով, որ ողջունում է բոլոր այն հասարակական-քաղաքական-տնտեսական հարթակները, որոնց նպատակը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ երկխոսություն ծավալելն է. «Այո, ես միջազգային որևէ առաջնորդի հետ երևի այնքան հաճախ չեմ շփվում, որքան ՌԴ նախագահի հետ»,- ընդգծել է Փաշինյանը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am