Պաշտոնական Ստեփանակերտը` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության և դրա ղարաբաղյան արձագանքների շուրջ «Ազատությունը» զրույցել է ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
«Ազատություն»․ – Պարոն Բաբայան, Ձեր գնահատականն եմ խնդրում Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած բավական կոշտ հայտարարության վերաբերյալ: Փաշինյանը դիմեց Բակո Սահակյանին, որպեսզի նա հորդորի իր կառավարության ներկայացուցիչներին չմեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները: Նա նաև անվանական Ձեզ դիմեց՝ ասելով, թե մամուլի խոսնակը օրումեջ մեկնաբանում է իր հայտարարությունները: Ինչպե՞ս եք Դուք գնահատում այս ամենը: Բաբայան․ – Մենք ընդհանրապես չպետք է շահարկենք Հայաստան – Արցախ հարաբերությունները: Բոլորիս պարտքն է, այդ թվում՝ ամենքս իր տեղում, մեր միասնականությունը ամրապնդելու՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, և կարևորագույն մարտահրավերների մասին չմոռանալը: Դա վտանգներն են, որոնք գալիս են Ադրբեջանի կողմից: Եվ երբևիցե չենք փորձել խարխլել մեր հայկական միասնականությունը: Հետևաբար ես կոչ եմ անում հատկապես լրատվամիջոցներին չշահարկել մեր հայկական միասնականությունը․․․ Մեզ համար գերագույն արժեք է մեր հայոց պետականությունը, մեր միասնականությունը: «Ազատություն»․ – Այսինքն Դուք չեք ուզում արձագանքել Փաշինյանի այդ հայտարարությանը․․․ Բաբայան․ – Արձագանքում եմ: Ես ասում եմ հետևյալը, որ մեզ համար գերնպատակներ են այս արժեքները: «Ազատություն»․ – Իսկ Բակո Սահակյանը այս հայտարարության հետ կապված ի՞նչ է ասել, խոսե՞լ է արդեն կառավարության անդամների հետ․․․ Բաբայան․ – Ես կրկնում եմ՝ Արցախի, պաշտոնական Ստեփանակերտի, մեր բոլորիս համար գերնպատակն է որևէ ձևով չխարխլել մեր հայկական միասնականությունը․․․ Ի վերջո, հայոց պետականությունը, նրա անվտանգությունը, մեր միասնականությունը գերագույն արժեքներ են․․․ «Ազատություն»․ – Կարո՞ղ ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները այլևս չեն մեկնաբանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Բաբայան․ – Ես էլի եմ ասում՝ մեզ համար միասնականությունը․․․ ես էս եմ պատասխանում: «Ազատություն»․ – Ձեր կարծիքով, ինչո՞ւ ստեղծվեց այս իրավիճակը: Բաբայան․ – Իրավիճակը պետք չի շահարկել, բարդեցնել գործընթացները: Ունենք այն, ինչ ունենք: Այսինքն բոլորս էլ աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի մեր միասնականությունը ուժեղանա: «Ազատություն»․ – Իսկ հնարավո՞ր են պաշտոնանկությունները, որոշակի պաշտոնյաների հրաժարականներ: Բաբայան․ – Այն բոլոր պաշտոնյաները, ովքեր կխախտեն օրենքը, այն բոլոր պաշտոնյաները, ովքեր իրենց գործունեությամբ խախտում են մեր միասնականությունը և իրենց պրոֆեսիոնալ որակներով չեն համապատասխանի զբաղեցրած պաշտոններին, բնական է, որ նման պաշտոնյաները պիտի դուրս գան, և ուրիշները գան: «Ազատություն»․ – Դուք խարխլե՞լ եք Ձեր մեկնաբանություններով: Բաբայան․ – Ո՞նց եք կարծում: Ես խարխլո՞ւմ եմ իմ մեկնաբանություններով, իմ աշխատանքով: «Ազատություն»․ – Իսկ Հայաստանից որոշակի պաշտոնյաներ այցելե՞լ են Լեռնային Ղարաբաղ՝ այս հարցի շուրջ քննարկումներ կազմակերպելու նպատակով: Բաբայան․ – Հայաստանի Հանրապետությունից այցելում են պաշտոնյաներ, բայց այլ հարցերի շուրջ: Օրինակ, այստեղ է եղել ոստիկանապետը, մենք սպասում ենք, հիմա կլինի հանդիպում Շավարշ Քոչարյանի հետ և այլ պաշտոնյաների․․․ Բայց այն [այցերը] համագործակցության շուրջ է, այցելում են, ինչպես միշտ, Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներ․․․ «Ազատություն»․ – Կարո՞ղ ենք ասել, որ հարթված է արդեն ամեն ինչ այս խնդրի շուրջ, Փաշինյանի բարձրացրած այդ հարցերի, որ նա ասել է, որ Բակո Սահակյանից բացատրություններ եմ պահանջելու: Բաբայան․ – Բոլոր բաները մի շահարկեք: «Ազատություն»․ – Ոչ մեկ ոչինչ չի շահարկել: Ընդամենը եղել է Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների կողմից հայտարարություն: Որ ասում եք՝ շահարկում, թյուրիմացություն կարող է ստեղծվել: Բաբայան․ – Ես չեմ ասում, որ Դուք եք շահարկում: Կան տարբեր ուժեր, որոնք շահարկում են, չէ՞: Ասենք, մեկը դուրս է գալիս, ինչ-որ բաներ է խոսում՝ լինի դա Արցախում, թե այլ տեղից: Էստեղ մարդիկ կան, որ պղտոր ջրում ուզում են ձկներ որսալ: Թույլ չենք տալու:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am