«Դա ի՞նչ խոսելու ձև է… Հիմա էլ հերթը հասավ Բակո Սահակյանի՞ն». Արփինե Հովհաննիսյան

Լոռու մարզային «Ֆորտունա» Հ/Ը «Հավելված» ծրագրի եթերում  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց.  «Մենք սպասում էինք, որ բոլոր քաղաքական ուժերի թիրախը լինելու է ՀՀԿ-ն։ Բանն այն է, որ, եթե ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել՝ քննադատելով ՀՀԿ-ին, թեպետ արդեն 7 ամիս անցել է, և պետք է գործ աներ, արդեն ժամանակն է, որ ինքն իրեն նույնականացնի վարչապետի հետ ու քայլեր անի ժողովրդի խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց որ այլ ուժերն են թիրախավորել Հանրապետականին, թեև սպասելի էր, բայց ես չեմ հասկանում այն, որ այդ մարդիկ ոչ թե հիմնավորում են, թե ինչո՞ւ ընտրել իրենց, այլ, թե ինչո՞ւ չընտրել ՀՀԿ-ին:Իմ քաղաքական ճանապարհի համար Հանրապետականն արդեն պատասխանատվություն կրել է՝ ընդունելով իրենց քաղաքական ուղու բոլոր սխալները»:

Վերջինս հատկապես շեշտեց, որ ինքն ու իր գործընկերները պաշտոնի համար չեն պայքարում և ժողովրդից քվե են խնդրում, որ մարդիկ ԱԺ-ից միայն հաճելի բաներ չլսեն, գնում են բարձրաձայնելու իշխանությունների սխալները։ Մարդիկ պետք է տարբեր կարծիքներ լսեն։
«Մենք իշխանության չենք ձգտում, մենք երկրորդ տեսակետը բարձրաձայնելու թույլտվություն ենք խնդրում, որովհետև այսօր որևէ քաղաքական ուժ դա չի անում։ Հանրապետականի ծրագիրն ընդդիմության հավակնող քաղաքական ուժի ծրագիր է։ Ես առաջին անգամ եմ տեսնում, որ Հայաստանի իշխանությունը կոչ անի Արցախի իշխանությանը՝ իր ենթականերին կարգի հրավիրել. Ենթականերն էլ պատերազմում կռված մարդիկ են։ Այսինքն՝ իրենք չեն վախեցել մեր թշնամուց, հիմա Փաշինյանի հոխորտանքներից, սպառնալիքների՞ց պիտի վախենան։ Դա ի՞նչ խոսելու ձև է։ Հանգիստ հնարավոր չի՞ ասել։ Հիմա էլ հերթը հասավ Բակո Սահակյանի՞ն»,- նկատեց Արփինե Հովհաննիսյանը։
Վերջում նա խնդրեց քվե տալ Հանրապետականին, որովհետև այն մարդիկ, ում պատճառով իրենք ՀՀԿ-ին չեն սիրել, քննադատել են, այսօր իրենց կողքին չեն, և հավելեց, որ իրենց սխալներից մեկն էլ եղել է այն, որ իրենք իրենց շարքերում տեղ են տվել մարդկանց, ում պետք է եղել սոսկ իշխանության կողքին լինելը։

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am