Հեղափոխությունը շատ կարևոր էր ընդհանուր Արցախի կոնտեքստում.Ռուբեն Ռուբինյան

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր, քան թավշյա հեղափոխությունը, սակայն նշել է, որ հեղափոխությունը շատ կարևոր էր ընդհանուր Արցախի կոնտեքստում: Ռ.Ռուբինյանը 5-րդ ալիքի եթերում մասնակցել է ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ բանավեճին: Վերջինս հետաքրքրվել է՝ արդյոք Ռ.Ռուբինյանը համարում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ավելի կարևոր էր, քան արցախյան ճակատամարտը: «Ոչ, ես չեմ կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր, քան թավշյա հեղափոխությունը: Դուք հղում էիք կատարում Սասուն Միքայելյանի ասածին: Ասեմ ավելին. Սասուն Միքայելյանն էլ չի կարծում, որ դա այդպես է և ինքը անդրադարձել է իր արած հայտարարությանը և, ըստ էության, ընդունել է, որ իր ձևակերպումը հաջող չէր», – պատասխանել է «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ: «Մենք ֆիքսեցինք՝ դուք ինչ ասացիք», – արձագանքել է Ա.Աշոտյանը: «Այո, ես չեմ կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր թավշյա հեղափոխությունից, բայց ես նաև կարծում եմ, որ թավշյա հեղափոխությունը շատ կարևոր էր ինքնին և շատ կարևոր էր նաև ընդհանուր Արցախի կոնտեքստում, և դա շատ ամուր հիմք կարող է դառնալ մեզ համար, որպեսզի շահեկան լուծման հասնենք», – ընդգծել է ՀՀ փոխարտգործնախարարը: Նա նաև նշել է, որ արվել է մի հայտարարություն «ոչ այնքան հաջող: Հայտարարություն անողը, հայտարարություն անողի թիմակիցները, բոլորը ասում են, որ, այո, մի քիչ անհաջող հայտարարություն է, այսինքն, մենք այդպես չենք կարծում»: «Հիմա դուք կառչել եք, անընդհատ կրկնում եք: Դուք գիտեք, չէ՞, որ մենք այդպես չենք կարծում, ես ասացի, չէ՞, Սասուն Միքայելյանն ինքը ասաց, չէ՞, որ էդպես չէր ուզում ձևակերպեր: Ինչի՞ եք շարունակում ծամծմել այս թեման», – նշեց Ռ.Ռուբինյանը: aysor.am

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Բոլորը նրանց համարում էին վախկոտ ու անբարո, ովքեր ուրացել են սեփական արյունը՝ հանուն մի քանի օրվա կեղծ խաղաղության. Արտակ Բեգլարյան Լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը. Իրանի ԱԳ նախարար Իրանական ասիմետրիկ պատերազմի փորձը թանկարժեք բանակների դեմ պայքարելու լավագույն օրինակներից է Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան Իրանը ջանք է դնում` իրականացնելու իր բոլոր սպառնալիքները․ իրանագետ Սբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ վիճաբանած երկվորյակ եղբայրներին տեղափոխեցին ՁՊՎ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքի պատճառով գերիների հարցը չի ստանում միջազգային արձագանք Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը Ոստիկանությունում փաստաբաններին թույլ չեն տալիս բարձրանալ Փաշինյանի հետ վիճելուց հետո բերման ենթարկված երիտասարդների մոտ Փաշինյանից թոռների հոր կարոտն առնողը Հեղինե Բիշարյանի հարազատ քույրն է՝ Զառան․ Yerkir.am Երևանում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն․ կա 3 տուժած Ներկա իրավիճակը Հայաստանում առաջացնում է լուրջ և հիմնավորված մտահոգություններ. Ռոբերտ Ամստերդամ Թրամփը ցանկանում է զրկել ռազմական աջակցության երաշխիքներից ՆԱՏՕ-երկրներին Փաշինյանը Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել․ քաղաքագետ Պատրաստ ենք ապահովել Եկեղեցու բակից բերման ենթարկվածների իրավաբանական օգնությունը․ Մելիքյան Բարի գալուստ Arman Airlines. Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք. Թանդիլյան Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մորն ու նրա 8-ամյա աղջնակին Նիկոլը Երևանում հնձում է այն, ինչ ցանել է, ու սա դեռ ձնծաղիկներն են․ Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am