Վրաստանում սև ու սպիտակ վիճակ է. կլինե՞ն ցնցումներ

Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ է ընտրվել Սալոմե Զուրաբիշվիլին: Զուրաբիշվիլիի ու ընդդիմության միասնական թեկնածու Գրիգոլ Վաշաձեի տոկոսային հարաբերությունները 57/43 է: Դատելով ամենից՝ Վրաստանում սև-սպիտակային վիճակ է: Քվեարկությունը տեղի է ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու շուրջ: Զուրաբիշվիլուն քվեարկողները ոչ թե նրան են ձայն տվել, այլ քվեարկել են Սահակաշվիլու դեմ: Եվ հակառակը՝ նրանք, ովքեր ձայն են տվել Վաշաձեին, քվեարկել են Սահակաշվիլու կողմ: Փաստորեն, Սահակաշվիլին ունի մոլի կողմնակիցներ ու մոլի հակառակորդներ:Կողմնակիցները մատնանշում են նրա բարեփոխումները և հակակոռուպցիոն պայքարը, իսկ հակառակորդները հիշեցնում են Սահակաշվիլու ստեղծած բերիական ռեժիմը, սեփականության տոտալ վերաբաշխումը, բանտերով անցած շուրջ 300 հազար քաղաքացիների ճակատագրերը, ինչպես նաև Օսիան ու Աբխազիան: Այդպիսով վրաց հասարակությունը բաժանվել է իրարամերժ երկու շերտերի: Իսկ դա նշանակում է, որ կարող են լինել բախումներ, եթե Վրաստանի փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին համապատասխան հետևություններ չանի ու անհրաժեշտ քայլեր չձեռնարկի: Սահակաշվիլին կոչ է արել անցնել փողոցային զանգվածային պայքարի: Թե որքանով դա նրան կհաջողվի, դժվար է ասել, հատկապես որ նա Վրաստանում չէ և չի կարող իր անձնական խարիզմայով առաջնորդել թիմակիցներին: Վրաստանում, ամեն դեպքում, սպասվում են փոփոխություններ, և մեզ համար շատ կարևոր է, որ չլինեն ցնցումներ, քանզի Հայաստանի բեռնափոխադրումների ավելի քան 2/3-ը Վրաստանով է իրականացվում և դա մեր հիմնական ցամաքային պատուհանն է դեպի արտաքին աշխարհ: 7or.am Հայկ Ուսունց

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am