ՍԴ-ն քննության է ընդունել ԱԺ կանոնակարգ-օրենքի աղմկահարույց նախագիծը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում հոկտեմբերի 2-ին կատարված աղմկահարույց փոփոխությունների նախագիծը: Հիշում եք` այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն, նաև այն ժամանակ Փաշինյանի կառավարության մաս կազմող ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, հապճեպ կողմ քվեարկեցին այս նախագծին, բողոքի մեծ ալիք բարձրացավ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով` քաղաքացիները շրջափակեցին խորհրդարանի շենքը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իրավիճակը չսրելու համար պարզապես չստորագրեց նախագիծը` այն ուղարկելով Սահմանադրական դատարան վիճարկելու դրա սահմանադրականությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործն ընդունվել է քննության, և դատաքննությունը կսկսվի արդեն 2019 թվականին, և առաջին նիստը նշանակված է հունվարի 22-ին: Այն նշանակվել է գրավոր ընթացակարգով: Պատասխանող կողմ է նշանակվել Ազգային ժողովը: Բայց այստեղ ուշագրավ է այն փաստը, որ գործի քննությունը կսկսվի այն ժամանակ, երբ այդ նախագիծն ընդունած խորհրդարանի լիազորությունները դադարեցված կլինեն, ավելին՝ հնարավոր է նախագծի ՀՀԿ-ական հեղինակները նույնիսկ պատգամավոր չլինեն: Ու կստացվի, որ նոր խորհրդարանը պատասխան է տալու նախորդի արածների համար: Չնայած այս դեպքում պարզ է, որ նոր խորհրդարանը` որպես պատասխանող կողմ, կօգնի ՍԴ-ին հակասահմանադրական ճանաչել ընդունված նախագիծը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am