Փաշինյանին պետք է կիլոմետրերով հեռու պահել Արցախից ու արցախյան հակամարտության կարգավորումից

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը մտահոգված է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, հատկապես Արցախի հետ կապված։ Այսօր Ճամբարակում Նիկոլ Փաշինյանն իր ելույթւոմ նշել էր, որ ինքը վերջին օրերին լավ չի հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Այդ ակտիվությունը, հիշեցնենք, առաջացավ այն ժամանակ, երբ ազատամարտիկ, «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը հայտարարեց, թե հեղափոխությունն ավելի կարևոր իրադարձություն էր, քան արցախյան պատերազմը։

Նիկոլ Փաշինյանն, այսօր Ճամբարակում դիմելով Արցախի նախագահ Բակո Սահակյանին, հորդորեց նրան կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և նրանց ուղարկել իրենց գործերով զբաղվելու։ «Առհասարակ Արցախի և արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված Նիկոլ Փաշինյանի պահվածքը շատ երկդիմի էր և կեղծավոր։ Ակնհայտ է, որ նա մի կողմից փորձում է դիրքավորվել որպես արցախասեր, իրականում այսօրվա իր հայտարարությունը արցախատյաց հայտարարություն է, որի գինը դեռ, ցավոք սրտի, անկախ իշխանությունից, Հայաստանն ու Արցախը ստիպված են լինելու վճարել երկար։ Նա պետական գործիչ չէ։ վարչապխետն իր այսօրվա հայտարարությամբ ապխացուցեց, որ նարն պետք է կիլոմետրերով հեռու պահել Արցախից ու արցախյան հակամարտության կարգավորումից»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը։
Կայքի դիտարկմանը՝ առհասարակ Արցախի իշխանությունները կարո՞ղ են միջամտել Հայաստանի գործերին, Աշոտյանն ասաց․ «Նախ որտե՞ղ եք տեսել նման դեպք։ Բացի այդ, ո՞նց չարձագանքեն արցախցիները, երբ Նիկոլ Փաշինյանի մրցակիցը նսեմացնում է արցախյան այն ճակատամարտը, որի մասնակիցներից ու կռվողներից մեկը ինքն է եղել։ Ո՞նց չպատասխանեն այդ մարդիկ, ո՞նց չհիշեցնեն իրենց այդ կռված մարդիկ, այդ հողը պահող մարդիկ։ Շատ վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի այս ոճը, որը հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ղարաբաղցի-հայաստանցի բաժանումը, որը երկար ժամանակ է՝ մոռացվել էր։ Մեծ վտանգ կա, որ Նիկոլն այս արցախատյաց հայտարարությամբ վերադարձնում է այդ բաժանումը։ Ո՞ւմ ջրաղացին է նա ջուր լցնում։ Նորից կրկնեմ՝ իրեն պետք է կիլոմետրերով հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, որից ինքը ոչինչ չի հասկանում»։ hraparak.am

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am